ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը բանակցություններ է վարել Իրանի նախագահի հետ

© РИА Новости / Павел Бедняков

Թեհրանը ցանկանում է համապարփակ և կայուն հարաբերություններ Մոսկվայի հետ, հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին, որը բարեկամական է մեզ համար, մենք ցանկանում ենք, որ այդ հարաբերությունները լինեն կայուն և համապարփակ», - ասել է Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սկզբում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին

Ինչպես ասել է Իրանի նախագահը, Իրանում բարեկամական պետություն Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման սահմանափակումներ չկան, երկու երկրների հարաբերությունները լինելու են ռազմավարական։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Իրանին ՇՀԿ-ի լիիրավ անդամ դառնալուն աջակցելու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին Մոսկվայում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրների միջև առևտուրն անցյալ տարի աճել է ավելի քան 38 տոկոսով՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին։

«Կցանկանայի նշել, որ չնայած համաճարակին, նախորդ տարի մենք տեսանք առևտրի փոքր, բայց ամեն դեպքում որոշակի աճ՝ ավելի քան 6%, իսկ անցյալ տարի՝ ավելի քան 38 տոկոս աճ», - ասել է Պուտինը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 13%
Քամի՝ 0,51 կմ/ժ
27 C°
 
29°  15° 
29.05.2022
29°  15° 
30.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: