ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բլինկենը կարծում է, որ Լավրովի հետ իր հանդիպումը վկայում է դիվանագիտական ճանապարհի բաց լինելու մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարծում է, որ Ժնևում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ առաջիկա ուրբաթ օրը կայանալիք հանդիպումը ցույց է տալիս, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում դիվանագիտական ​​ճանապարհը բաց է մնում։ Այսպիսի կարծիք է նա հայտնել չորեքշաբթի օրը ամերիկյան Voice of America ռադիոկայանին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն փաստը, որ մենք [Լավրովի հետ] հանդիպում ենք Ժնևում, այն փաստը, որ մենք քննարկելու ենք վերջին 10 օրվա ընթացքում տեղի ունեցած խորհրդակցություններն ու փոխանակումները, ցույց է տալիս նաև, որ դիվանագիտությունը մնում է բաց հնարավորություն, որը մենք մտադիր ենք իրականցնել այնքան ժամանակ, որքան կարող ենք»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը «մտադիր է դիվանագիտական ​​ճանապարհով անել հնարավոր ամեն ինչ»։ «Սա [դիվանագիտությունը] շատ ավելի լավ և պատասխանատու միջոց է այս խնդիրների լուծման համար»,- ասել է պետքարտուղարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 24%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: