ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք է հասնել ԼՂ հակամարտության արդար և երկարաժամկետ հանգուցալուծման. Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022 թվականի ձմեռային նստաշրջանում: Հունվարի 24-ին մեկնարկած նստաշրջանի աշխատանքներն անցկացվել են անմիջական մասնակցության և առցանց  ձևաչափով՝ ներառելով ելույթներ, քննարկումներ և բանավեճեր:

Նստաշրջանի բացմանը Վեհաժողովի նախագահ է ընտրվել Թինի Կոքսը:

ՀՀ ԱԺ նախագահը, սկսելով «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» առցանց ելույթը, շնորհավորել է Վեհաժողովի նորընտիր նախագահին:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում ժողովրդավարական զարգացումների առաջընթացի դրական գնահատականը: Նա շեշտել է, որ Հայաստանն առաջնահերթ է համարում  ժողովրդավարական հաստատությունների, օրենքի գերակայության զարգացումը, մարդու իրավունքների առաջխաղացումը և կոռուպցիայի դեմ պայքարը:

Ալեն Սիմոնյանն ընգծել է, որ  վերջին երեք տարիներին երկու անգամ Հայաստանը վերահաստատվել  է ժողովրդավարական արժեքների հանդեպ իր հանձնառությունը՝ 2018 թվականին ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով և 2021 թվականին ավերիչ 44-օրյա պատերազմից հետո: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայաստանն անցել է ժողովրդավարության և օրենքի գերակայության վճռորոշ փորձության միջով՝ հաջողությամբ իրականացնելով 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները:

ԱԺ նախագահը Վեհաժողովի բարձր ամբիոնից խոսել է Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանրագույն հետևանքների մասին: Նրա խոսքով՝ ամենամեծ մարտահրավերը մնում է մեր երկրի  անվտանգությունը: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ հայ ժողովուրդը և մեր ժողովրդավարական նվաճումները մշտական սպառնալիքի տակ են եղել սկսած 2020 թվականի սեպտեմբերից: Խորհրդարանի ղեկավարն ասել է, որ միայն խաղաղությունը կարող է ապահովել երկարաժամկետ անվտանգություն և կայունություն, որի վերջնական իրագործումը կախված է նաև տարածաշրջանի այլ երկրներից, եվրոպական հաստատությունների տրամադրած աջակցությունից: Այս համատեքստում ԱԺ նախագահն ընդգծել է ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը՝ հաստատելով, որ պետք է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և երկարաժամկետ հանգուցալուծման, այդ թվում՝ հայ ռազմագերիների և այլ պատանդների ապահով վերադարձն իրականացնելով:

Ալեն Սիմոնյանը եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է, որ շարունակում են իրականացվել բարեփոխումներ՝ ուղղված ընտրական գործընթացի ամրապնդմանը: Մեկնարկել է քննարկումների նոր փուլ՝ նորաստեղծ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի շրջանակում:

Ելույթում ծավալուն անդրադարձ է եղել նաև դատական իշխանությունների բարեփոխմանը և կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությանը:

Հունվարի 27-ի նիստի օրակարգում են եղել «Անվտանգության վերջին մարտահրավերները Եվրոպայում. որն է Եվրոպայի խորհրդի դերը» խորագրով մի շարք  քննարկումներ: Առցանց տիրույթում գործընկերներն անդրադարձել են ճգնաժամի ընթացքում զանգվածային լրատվության միջոցների դերին, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և համավարակին առնչվող օրակարգային հարցերի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: