ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են միջուկային համաձայնագրի վերականգնումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի վերականգնման հարցը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ իրավիճակի զարգացումը… Նախարարները հանդես են եկել ՀԳՀԾ-ի շուտափույթ վերակենդանացման օգտին իր սկզբնական հավասարակշռված կազմաձևում, որը հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել էր, որ Իրանի հետ ՀԳՀԾ-ին վերադառնալու շուրջ բանակցությունները վերջնական փուլում են, փոխանցում է Tert.am-ը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    07.12.2024
       
    08.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: