ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիևը վերջնագիր է ներկայացրել Մոսկվային սահմանին լարվածության պատճառով

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից պահանջել է մանրամասն պարզաբանել իր գործողությունները երկրի սահմանների մոտ և Ղրիմում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

«Վիեննայի փաստաթղթի համաձայն (խոսքը ԵԱՀԿ շրջանակներում 2011 թվականին Մոսկվայի և Կիևի միջև ստորագրված համաձայնագրի մասին է), Ռուսաստանը պետք է մանրամասն պարզաբանումներ ներկայացնի իր ռազմական գործողությունների նպատակների, ճշգրիտ վայրի և ժամկետների, ինչպես նաև կազմավորումների քանակի, տեսակի և գործի դրված տեխնիկայի տեսակների մասին», — նշել է Կուլեբան:

Կուլեբան հավելել է, որ ՌԴ-ն 24 ժամ ունի պատասխան տալու համար։

«Պատասխանի բացակայության կամ անբավարար կամ ոչ պատշաճ տեղեկատվություն տրամադրելու դեպքում Ուկրաինան կդիմի ՌԴ-ին և Վիեննայի փաստաթղթի մյուս անդամ պետություններին արտակարգ հանդիպում անցկացնելու մասին, որտեղ ՌԴ-ն պետք է պարզաբանումներ ներկայացնի», - հավելել է նախարարը:

Կուլեբան ընդգծել է, որ Ուկրաինան կշարունակի ապահովել իր անվտանգությունը ՝ օգտագործելով բոլոր դիվանագիտական հնարավորությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: