2021թ.-ի տնտեսական ամփոփ տվյալներն առանձնապես հուսադրող չեն

ՀՀ Ազգային Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2021 թ. տնտեսական ցուցանիշների ամփոփ տվյալները:
Ըստ այդմ, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների հետևյալ պատկերն ունենք:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թ. հունվար- դեկտեմբերին աճել է 5.8 %-ով: Մինչ տնտեսական ակտիվության ցուցանիշի բացվածքին անդրադառնալը, հիշեցնենք, որ այս ցուցանիշը տնտեսության աճը լիարժեք բնութագրող ցուցանիշ չէ (տնտեսական աճի առավել համապարփակ ու օբյեկտիվ պատկերը հաղորդում է ՀՆԱ ցուցանիշը, որը դեռ չունենք): Եվ չնայած այդ հանգամանաքին, հնարավոր կլիներ ցուցանիշը համարել դրական, եթե չլիներին մի քանի հանգամանքներ:
Դրանց թվում առաջինը բազային ցուցանիշի հետ համադրությունն է: 2020 թ.-ին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը կազմել է -7,5 %: Փաստացի, 2021թ. ամփոփիչ տվյալներով, Հայաստանի տնտեսությունը չի կարողացել ապավոհել նախորդ տարվա անկման համեմատ զրոյական վիճակ:
Բայց աճի համեմատությունից զատ, պետք է հաշվի առնել նաև հանգամանքը, որ ողջ 2021 թ-ն ուղեկցվում էր բարձր գնաճով, ինչը բացարձակ թվերի հաշվարկներում ևս ազդեցություն է ունեցել:
Բավական հետաքրքիր պատկեր է հաղորդում ՏԱՑ-ի ցուցանիշի «տեղաշարժերն» ըստ ամիսների: Այսպես, 2021թ. հունվար, փետրվար, մարտ ամիսներին ցուցանիշի անկումը շարունակվել է (-8,5 % ; -7,3% ; - 3,5 % համապատասխանաբար): Առաջին եռամսյակին գրանցված անկման շարունակականությունը, թեև նվազման միտումով, բայց արտացոլել է 2020 թ. տնտեսության բացասական իներցիան: Փոխարենը, 2021թ. ապրիլից ՏԱՑ-ը գրանցեց աճ՝ 2,6 %: Այդ ժամանակահատվածում ցուցանիշի աճի վրա բավական մեծ ազդեցություն ունեցան 2020թ. մարտից կիրառված կորոնավիրուսային սահմանափակումները տնտեսությունում: Այսինքն, 2021թ.-ի ապրիլին և դրան հաջորդող մի քանի ամիսներին ՏԱՑ-ի շարունակական աճի համար էական է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի բազային էֆեկտը: Նույն տրամաբանությամբ պայմանավորված, արդեն օգոստոսից սկսած ցուցանիշի աճը սկսեց նվազման միտումներ ցույց տալ, քանի որ 2020թ. հուլիս- օգոստոսից տնտեսությունում համավարակով պայմանավորված սահմանափակումները հետզհետե թուլանում էին: Արդյունքում, 2021թ.-ի հուլիսի +5,2% աճը օգոստոսին փոխարինվեց +4,7 %-անոց աճով, սեպտեմբերին՝ +4,4 %, հոկտեմբերի՝ + 4,3 %: Եվ միայն վերջին երկու ամիսներին ցուցանիշի աճը կրկին ավելացավ, ինչն էլ իր բացատրությունն ունի, այդ թվում առևտրում տարեվերջյան աշխուժություն, արդյունաբերության որոշակի աճ (մեծապես հանքարդյունաբերության հաշվին):
Այժմ դիտարկենք ՏԱՑ-ի բացվածքը՝ մակրոտնտեսական այլ ցուցանիշների տարեկան ամփոփիչ տվյալների համատեքստում:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2021թ.-ին ավելացել է +3,3 %-ով: Ընդհանուր առմամբ, ցուցանիշն այնքան էլ բարձր չէ՝ առավել ևս հաշվի առնելով հանգամանքը, որ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում գերակշռող է հանքարդյունաբերությունը, ինչը տնտեսությունում ածանցյալ էֆեկտ առանձնապես չի ապահովում: Եվ այնուամենայնիվ, հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության համար առանձնակի կարևոր դերակատարություն ունի: Այս իմաստով, 2021թ.-ին նախորդ տարվա համեմատ այս ճյուղում գրանցվել է -0.8 % անկում: Ամբողջ արդյունաբերության աճն ապահովվել է ի հաշիվ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումների (+9,3 %) և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման (+7,1 %) աճի: Փոխարեն ցածր աճ է գրանցվել մշակող արդյունաբերության ճյուղում՝ + 3,4%:
Ինչպես և սպասվում էր, 2021 թ.-ին անկումային էր գյուղատնտեսությունը՝ -1,1%: Ոլորտի բացասական միտումների մասին էր վկայում նաև ողջ տարվա ընթացքում բանջարեղենի գների աճը, որը երբեմն հատեց ընդհուպ 60 %-ի շեմը: Պատճառները բազմաթիվ են, սկսած պարարտանյութերի գներից, ոռոգման հիմնահարցերից, սուբսիդավորման հետ կապված խնդիրներից, մինչև գյուղմթերքի մթերման, մրցունակ գյուղատնտեսական արտադրանքի ստացման հետ կապված հարցեր: 2021թ.-ին բազմաթիվ էին նաև օբյեկտիվ խնդիրները, այդ թվում՝ անբարենպաստ եղանակային պայմանները, որոնք վերոնշյալ խնդիրների հետ հանգեցրին գյուղատնտեսական արտադրանքի ծավալների անկման: Բայց դա չխանգարեց ողջ 2021թ.-ին իրականացնել անվերահսկելի արտահանում, ինչի արդյունքում, օրինակ, կարտոֆլի գինը ինչ-որ ժամանակահատվածում հասավ ընդհուպ մինչև 1 կգ-ի դիմաց 500 դրամի: Այս խնդիրների համախումբն, անշուշտ, ոլորտի ձախողման հետևանք է, ինչը կանխատեսելի էր վերջին տարիներին ոլորտի նկատմամբ անլուրջ վերաբերմունքի պատճառով: Որպես օրինակ, գյուղատնտեսության նախարարություն չունենալը, ինչն ընկալելի չէ մի ոլորտի նկատմամբ, որն առաջնահերթերից է: Գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շարունակական կլինեն, եթե հիմնովին չփոխվեն մոտեցումներն ու կառավարման որակներն, ինչն այս իշխանության պարագայում քիչ հավանական սցենար է:
Մակրոտնտեսական ցուցանիշներից աճ են գրանցել առևտրի շրջանառությունը (+7,5%), շինարարության ծավալները (+ 7,4%), ծառայությունների ծավալը (+ 7,8 %), արտաքին առևտրաշրջանառությունը (+17,7 %): Ընդ որում, արտահանումն ավելացել է +19,1%-ով, ներմուծումը՝ +16,9 %-ով: Առաջին հայացքից, թվում է հրաշալի վիճակագրություն: Հայտնի է, որ արտահանումը արտարժույթի «ներմուծման» հիմնական աղբյուրներից մեկն է: Մյուս կողմից, արտահանման աճն ավելի մեծ է, քան ներմուծմանը: Սակայն, ցավոք, այս ցուցանիշը ևս իրականության մեջ այնքան ուրախալի վիճակի մասին չէ խոսում, որքան թվում է: Նախ, արտահանման ծավալների աճի վրա բավական մեծ ազդեցություն ունի հանքահումքի արտահանումը; Հիշեցնենք, որ արտահանման կառուցվածքում այն զբաղեցնում է ամենամեծ մասնաբաժինը (մոտ 35 %): Նախորդ գրեթե ողջ տարվա ընթացքում պնղձի գները բարձր էին, ինչը դրական անդրադարձ ունեցավ արտահանման բացարձակ աճի տեսքով : Սա իհարկե չի նշանակում, որ այս ցուցանիշից ուրախանալ պետք չի, քանի որ փաստացի Հայաստանն օգտվում է ստեղծված իրավիճակից, սակայն, ցավոք, սա ցույց է տալիս, որ արտաքին առևտրաշրջանառության մեջ լուրջ կառուցվածքային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Բայց արժե անրդադրառնալ նաև ներմուծման ծավալներին: Իրականությունը պարզ ցույց է տալիս, որ այս պարագայում ներմուծման ծավալների կրճատումը պայմանավորված է ոչ թե պատրաստի տեղական արտադրանքի ծավալների կամ որակի աճով, ինչը կթուլացներ ներմուծվող ապրանքների նկատմամբ համախառն պահանջարկը, այլ պարզապես բնակչության մոտ առհասարակ պահանջարկն է կրճատվել, ինչը պայմանավորված է եկամուտների անկումով, անորոշությունների աճով, ինչպես նաև սպառողների թվաքանակի կրճատմամբ: Վերջինս բավական մտահոգիչ երևույթ է, և կապված է ժողովրդագրական պատկերի, մասնավորապես՝ 2021թ.-ին գրանցված արտագաղթի տեմպի հետ: Այսպես, Վիճակագրական կոմիտեի տվյալնելով Հայաստանից մեկնողները 73 հազարով ավել են եղել ժամանողներից: Հասկանալի է, որ այս թիվն ամբողջությամբ արտագաղթողները չեն, թիվը ներառում է նաև երկարաժամկետ արտագնա աշխատողներին, սակայն արտագնա աշխատողների երևույթը մեզ համար նորություն չէ, իսկ բացասական սալդոյի այս ցուցանիշը՝ առնվազն վերջին տասը տարիների համար՝ չկրկնվող:
Սպառողական գների ինդեքսը 2021թ. 12 ամիսներին կազմել է 7,2 %: Ողջ տարվա ընթացքքում գրանցված թանկացումների մասին խոսելն ավելորդ է, քանի որ դրա բացասական ազդեցությունը զգացել է յուրաքանյուր միջին վիճակագրական ընտանիք:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով աճ է գրանցել նաև միջին ամսեկան անվանական աշխատավարձի ցուցանիշը՝ +7,6%: Ցուցանիշը ներառում է և՛ պետական, և՛ մասնավոր հատվածի վիճակագրությունը: Պետական հատվածի եկամուտների աճի հետ կապված առնվազն իրավունք ունենք լինել զգուշավոր՝ հաշվի առնելով պարգևավճարների ավանդույթը: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածում գրանցված աճին, ապա ցավոք պետք է արձանագրենք, որ զուգահեռաբար ունենք առաջանցիկ գնաճ, ինչը չեզոքացնում է արձանագրված եկամտային աճը:
Ընդհանուր առմամբ, մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները վկայում եմ տնտեսության իրական հատվածում առկա լուրջ խնդիրների մասին, այդ թվում՝ ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական բնույթի լրջագույն մարտահրավերները, որոնց նկատմամբ առնվազն տեսանելի տիրույթում չկա իշխանությունների կողմից համարժեք լրջության դրսևորում:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ–ում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը. ԱԺ–ն ընդունեց նախագիծը Նախագծի համահեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը երեկ խորհրդարանում նախագիծը...
- 100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում Տեսանելի է, որ նվազման միտում ցուցադրած ենթաինդեքսները և՛ քանակապես են գերազանցում, և՛ անկման տեմպով: Դրական տեղաշարժ...
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 10.75 տոկոս Նա նշեց, որ 2023 թվականի սկզբին ՀՀ-ի տնտեսությունում ձևավորված բարձր ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում...
- ԵԱԶԲ-ն 2023 թվականին Հայաստանում կանխատեսում Է ՀՆԱ-ի տեմպերի և գնաճի նվազում Ըստ բանկի սպասումների՝ արտահանման աճը կզսպվի մեր երկիր արժույթի ներհոսքի (այստեղ տեղափոխված օտարերկրյա քաղաքացիների,...
- Պետական պարտքն ավելացել է Բայց ցանկացած պարագայում պարտքի ներգրավման գործընթացում առանցքային նշանակության հարց է՝ դրա արդունավետ ծախսումը,...
-
17:40
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյան
-
17:30
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա
-
17:24
Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)
-
17:20
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
-
17:09
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատել բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
-
16:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին
-
16:22
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին
-
16:07
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
-
16:00
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
-
15:51
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
-
15:48
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար
-
15:42
Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար
-
15:36
Ադրբեջանական անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերը պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արգենտինայում
-
15:32
Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով
-
15:32
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
-
15:30
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
-
15:23
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:57
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
-
14:30
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
-
14:21
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 5,14 կմ/ժ