ՀՀ Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Բուխտա Յուգ» մանրամեծածախ առևտրի կենտրոնի շնորհանդեսին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին մասնակցել է Հայ գործարարների ասոցիացիայի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպված «Բուխտա Յուգ» մանրածախ և մեծածախ բազմապրոֆիլային առևտրի կենտրոնի շնորհանդեսին։ Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանը և Նարեկ Տերյանը։
Նախարարությունից հայտնում են, որ շնորհանդեսին ներկա էին նաև հայկական այն ընկերություները, որոնք ներկայացված են կամ մտադրություն ունեն դուրս գալ ռուսաստանյան շուկա։
Առևտրի կենտրոնում տեղակայված են լինելու շուրջ 1802 խանութներ և տաղավարներ, որտեղ կարող են ներկայացվել անմիջապես մատակարարներից տարատեսակ ապրանքներ՝ սննդամթերք, հագուստ, շինանյութ, գործվածքներ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
Նախարարը ողջունել է «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնի ստեղծումը և նշել․ ««Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնում հայկական ապրանքները կարող են առանց ավելորդ քաղաքական ռիսկերի վաճառվել ռուսական շուկայում, մասնավորապես Մոսկվա քաղաքում։ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է օժանդակել, որպեսզի այս ենթակառուցվածքը լինի շատ պահանջված ու հաջողված։ Դեռևս մեկումես տարի առաջ մենք չունեինք նման ենթակառուցվածք, ինչի արդյունքում որոշակի պահի մեր արտադրողները լոգիստիկ խնդիրների առջև կանգնեցին․ այժմ ավելի անկաշկանդ, շատ ավելի անկախ կարող ենք աշխատել արտահանման մեր ամենամեծ շուկայում»։
«2020 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ մենք կանգնեցինք մի փաստի առաջ, երբ հայ արտադրողները սկսեցին խնդիրներ ունենալ իրենց գյուղմթերքն իրացնելու հարցում։ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից որոշում ընդունվեց ստեղծել հայկական արտադրողների համար բաց և առաջնային իրավունքներով օժտված առևտրային գոտի, ու այսօր մենք հավաքվել ենք տեսնելու այդ նախագծի իրագործումը։ «Տաշիր» ընկերությունը գնել է Մոսկվայի մեծածախ առևտրի կենտրոններից մեկը, որտեղ մենք պատրաստ ենք տրամադրել հետաքրքիր առաջարկներ հայ արտադրողների համար», - նշել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
Հայ ձեռներեցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն իր հերթին համառոտ անդրադարձել է ասոցիացիայի գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը։
Միջոցառման ընթացքում «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնների գլխավոր տնօրենը ներկայացրել է կենտրոնի առավելությունները, գրանցված կոմերցիոն հաջողությունները և տարածքի վարձակալության պայմանները:
Հայ գործարարների ասոցիացիան ստեղծվել է հայազգի գործարարների կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի հզորացման, երկու երկրների շուկաները միմյանց համար առավել հասանելի դարձնելու նպատակով։ Հայ գործարարների ասոցիացիայի նախագահն ու համահիմնադիրը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է։
այլ նյութեր այս թեմայով
- «Ռոսատոմը» ներկայացրել է Հայաստանում միջուկային բնագավառի իրավասությունները Կայացել է 2022թ․ ապրիլի 19-ին ստորագրված Ռուս-հայկական համագործակցության համապարփակ ծրագիր էներգետիկ և ոչ էներգետիկ...
- 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսիք առաջանան), վարչարարություն չի...
- ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ Օրենքի համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված...
- Ի՞նչ է ենթադրում դրամի վաճառքը Մոսկվայի բորսայում Միաժամանակ, չենք կարող շրջանցել որոշակի ռիսկերը: Դրանց թվում, առաջին հերթին, ինչ-որ փուլում արևմտյան ածանցյալ...
- ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ...
-
21:30
Որքանո՞վ է հայ-թուրքական գործընթացն «առանց նախապայմանների»
-
20:14
ՆԱՏՕ-ն հուսով է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունների վավերացումը մեկ տարուց ավելի քիչ կտևի
-
18:43
Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները
-
18:04
Հայ-թուրքական գործընթաց. ո՞ւմ է տնտեսապես ավելի շահավետ
-
17:01
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվել
-
16:00
Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ
-
15:49
Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի Հրայր Թովմասյանից. Վերաքննիչը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը
-
15:08
Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից
-
14:28
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
12:53
Հակառակորդը երեկ կրակ է բացել Խաչիկ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
-
11:30
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն
-
10:08
Սահմանադրության օրը Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոներից մեկն է. Վահագն Խաչատուրյան
-
09:57
Ֆինլանդիան և Շվեդիան ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները
-
09:26
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. Փաշինյան
-
06:03
Տրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ Ռուբինյան
-
05:56
Երկրաշարժ Աշոցք գյուղից 11 կմ արևելք
-
21:04
ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների տարածքում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ
-
20:09
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
-
19:59
«Լեռնային Արցախը» հանդես կգա VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում
-
19:10
Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
-
19:42
Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 9,26 կմ/ժ