ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի ԱԳՆ-ն հերքել է միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու մասին արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկությունները

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցություններում համաձայնության հասնելու մասին արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունները, հաղորդում է Mehr-ը։    

Reuters-ը հայտնել է, որ ստացել է Վիեննայի բանակցությունների մասնակիցների կողմից համաձայնեցված 20 էջանոց համաձայնագրի նախագիծը, որում նշվում է քայլերի հաջորդականությունը, որոնք պետք է իրականացվեն գործարքի մյուս մասնակիցների կողմից հաստատվելուց հետո:

«Իրանն ի սկզբանե հայտարարել է, որ քանի դեռ Միացյալ Նահանգները չի ձեռնարկել պատժամիջոցները չեղարկելու համար անհրաժեշտ քայլերը, Իսլամական Հանրապետությունը ոչինչ չի անի իր միջուկային գործունեությունը նվազեցնելու համար, ինչը համահունչ է ԳՀՀԾ-ով ստանձնած պարտավորություններին»,- ասվում է զեկույցում։ 

Վիեննայի բանակցություններում Ռուսաստանի գլխավոր ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը նույնպես թվիթերյան իր էջում գրել է, որ «միջուկային գործարքի հակառակորդները փորձում են անառողջ մթնոլորտ ստեղծել վերջին փուլի շուրջ և ավելի ակտիվ են դառնում հանրային տարածքում», քանի որ բանակցող կողմերը «ավելի են մոտենում ԳՀՀԾ-ի շուրջ համաձայնագրի վերականգնմանը», փոխանցում է news.am-ը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: