Ռուբլու տևական արժեզրկման դեպքում Հայաստանի տնտեսությունը կկանգնի խնդիրների առաջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱԽ նիստին Դոնբասի և Լուգանսկի Հանրապետությունների անկախության ճանաչման որոշումից հետո ռուսական ֆինանսական շուկաները, ինչպես և սպասելի էր, ենթարկվեցին կտրուկ անկումների:
Երկուշաբթի ողջ օրվա ընթացքում Մոսկովյան բորսայի ակցիաներն անկում էին ապրում 7-8 %-ի շրջակայքում, հասնելով ընդհուպ մինչև 10,5 % -ի:
Փետրվարի 22-ի դրությամբ Մոսկովյան բորսան աշխատանքները մեկնարկել է բացասական միտումների պահպանմամբ: Մոսկովյան բորսայի անկումը մեկնարկի դրությամբ կազմել է - 5,44%:
Անկում են ապրում նաև ռուսական ամենալիկվիդացիոն համարվող 15 ընկերությունների ակցիաները՝ այսպես կոչված «blue chips»-երը: Վերջններիս ցուցադրած անկման միջին միտումը -9,5%-ի շուրջ է:
Ռուսական ռուբլու նկատմամբ աճ են արձանագրել եվրոն ու դոլարը: Մասնավորապես, փետրվարի 22-ի առաջին կեսի դրությամբ եվրոյի փոխարժեքը հասել է 91 ռուբլու (2021թ.-ի ապրիլից հետո առաջին անգամ), դոլարինը՝ 80:
Պետք է հաշվի առնել հանգամանքը, որ ֆինանսական շուկաների վարքագիծն առաջնային է և բնորոշ ամենազգայուն շուկային: Ներդրողները ՌԴ քաղաքական կուրսի և արևմուտքի կողմից հավանական պատժամիջոցների մտավախության ներքո շտապում են ձերբազատվել «ոչ ցանկալի» ակտիվներից: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով արևմտյան տրամադրությունները՝ մասնավորապես ԵՄ կողմից մշակվող ու կիրառման բարձր հավանականություն ունեցող պատժամիջոցների փաթեթը, ԱՄՆ հնարավոր պատժամիջոցները, ռուսական ֆինանսական շուկաների անկայունությունը, հավանական անկումային տրամադրությունները կպահպանվեն: Պատժամիջոցների որևէ փաթեթի կիրառման պարագայում՝ անկումների տեմպը կարագանա:
ՌԴ տնտեսության վրա վերոնշյալ առկա և հավանական զարգացումներն ուղիղ ազդեցություն ունեն տնտեսական հարաբերությունների մեջ գտնվող երկրների նկատմամբ: Այդ թվում, բավական ռիսկային շրջափուլում է գտնվում նաև Հայաստանը:
Կարճաժամկետ հետևանքների տեսանկյունից, ինչի առաջին դրսևորումներն արդեն իսկ ունենք փոխանակման կետերում, ռուբլու փոխարժեքի անկումն է: Փետրվարի 22-ի 10:50-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից ռուբլու սահմանված փոխարժեքը 5,9 դրամ է կազմել, որոշ տեղերում՝ 5.8: Նշենք, որ մի քանի օր առաջ, օրինակ փետրվարի 18-ին, փոխարժեքը կազմել է 6.2- 6,3 դրամ:
Ռուբլու փոխարժեքի անկման հետևանքները ներկայացնենք ըստ էության, քանի որ ուղղակի հետևանքների չափն ուղիղ համեմատական է այն ժամանակահատվածին, որի ընթացքում ռուբլու արժեզրկումը կպահպանվի, ինչպես նաև՝ արժեզրկման չափին: Որպես նախնական գնահատական, կարելի է ենթադրել, որ առաջիկայում, Ուկրաինայի շուրջ քաղաքական անորոշությունների ֆոնին ռուբլու անկման միտումը կպահպանվի: Չնայած, զուգահեռաբար աճ են արձանագրում նավթի գները, ինչը կարող է ռուսական տնտեսության համար որոշակի կայունության բարձիկներ ապահովել:
Ինչևէ, Հայաստանի տնտեսության կախվածությունը ռուսական ռուբլու փոխարժեքից բավական բարձր է: Ռուբլու փոխարժեքի անկումը ենթադրում է եկամուտների անկում: Խոսքը մասնավոր տրանսֆերտներից ձևավորած եկամուտներին է վերաբերում: Հիշեցնենք, որ չնայած վերջին տարիների որոշակի նվազմանը, Հայաստանի ՀՆԱ-ի ձևավորման մեջ մասնավոր տրանսֆերտների մասնաբաժինը շարունակում է լինել զգալի: Համաշխարհային բանկի տվյալներով 2020թ.-ին մասնավոր տրանսֆերտները կազմել են ՀՆԱ-ի 10,497 %: Ընդ որում, 2020թ.-ին մասնավոր տրանսֆերտների 40 և ավել տոկոսը ՀՀ է եկել Ռուսաստանից: 2021թ.-ին ևս ՌԴ մասնաբաժինը մեծ է: 2021թ.-ին առհասարակ մասնավոր տրանսֆետների աճ է գրանցվել: Մասնավոր տրանսֆերտների դեկատարությունը տնտեսության համար առաջին հերթին բացատրվում է մարդկանց եկամուտներով: Այսինքն, մասնավոր տրասնֆերտների կրճատումը եկամուտների կրճատում է ենթադրում, հետևաբար՝ բնակչության գնողունակության անկում: Ինչն ի վերջո, իր ազդեցությունն է ունենում առևտրաշրջանառության, ծառայությունների աճին, և ընդհանուր առմամբ՝ ձևավորվող ՀՆԱ-ին: Այսինքն, այս իմաստով ռուբլու երկարատև ու բարձր արժեզրկումն ուղիղ ազդեցություն է թողնելու ՀՀ բնակչության եկամուտների մակարդակի վրա:
Բաց մյուս կողմից, ՌԴ-ն մեր թիվ մեկ առևտրային գործընկերն է: Եվ չնայած ՌԴ հետ առևտրաշրջանառությունը սպասարկվում է դոլարով, սակայն ռուբլու արժեզրկումը բացասաբար կանդրադառնա ՀՀ-ից՝ արտահանվող ապրանքների մրցունակության վրա, քանի որ արտահանվող ապրանքների գինն այլևս խնդրահարույց կլինի գնողունակության անկում ունեցող ՌԴ շուկայի համար: Մյուս կողմից, ռուբլու երկարատև արժեզրկումը ՌԴ-ում գնաճի նոր ալիք կհասունացնի, ինչը ենթադրում է ՌԴ-ից ՀՀ ներկրվող ապրանքների թանկացում: Ընդհանուր առմամբ, սպասվում են գնաճային արտաքին նոր ճնշումներ:
Մյուս կողմից, ՀՀ-ում ռուբլու փոխարժեքի անկումը, տևական բնույթ ստանալու պարագայում կհանգեցնի դոլարի թանկացման,իր բոլոր բացասական հետևանքներով:
Ամփոփելով ռուբլու փոխարժեքի թեման, նշենք, որ կարճաժամկետ կտրվածքով այն առանձնապես մեծ ազդեցություն կարող է չունենալ մեզ համար, եթե իհարկե փոխարժեքի կարճաժամկետ անկումը չուղեկցվի խուճապով և ռուբլով խնայողություններից շուտափույթ ազատվելու ալիքով: Երկարաժամկետում բացասական հետևանքներն ունեն բարձր հավանականություն:
Ընդհանուր առմամբ ՌԴ տնտեսությանը սպառնացող գլոբալ անորոշությունը սպառնալիք է նաև Հայաստանի տնտեսության համար: Այստեղ, եղած բոլոր գնահատականներից զատ, բավական է վերհիշել առավել գլոբալ նախադեպերը: Եթե 2008-2009թթ.-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ուղղակի ազդեցությունից Հայաստանի տնտեսությանը հաջողվեց խուսափել, այդ թվում ֆինանսական շուկաներին ցածր ինտերգացվածության պատճառով (ինչը բնավ դրական ցուցիչ չէր), ապա ճգնաժամի ածանցյալ ազդեցությունները բավական զգալի էին: Դրանց թվում նաև՝ ՌԴ տնտեսության անկման հետևանքները (2009թ. ՀՀ տնտեսությունն 14,1 % -ով անկում ապրեց): 2015-2016թթ. նավթի համաշխարհային գների անկման և ամերիկյան պատժամիջոցների հետևանքով, որն առաջացրեց ռուբլու արժեզրկում և ՌԴ տնտեսության որոշակի խնդիրներ, կրճատվեց ՀՀ-ից ՌԴ արտահանման ծավալը, կրճատվեց նաև ՌԴ-ից ՀՀ մասնավոր տրանսֆերտները: 2016թ.-ին տրանսֆերտների անկումը 2014թ.-ի նկատմամբ կազմեց գրեթե 60 %: 2016թ.-ին ՀՀ տնտեսության աճը մոտեցավ զրոյական՝ 0,2 %-ի մակարդակ:
2020թ.-ի կորոնավիրուսի ճգնաժամն ու ազդեցություններն ունեն որոշակի առանձնահատկություններ, որովհետև բացի ՌԴ տնտեսության անկման ազդեցությունից, եղան նաև ուրույն այլ գործոններ, այդ թվում՝ ՌԴ մեկնող արտագնա աշխատողների արտահոսքի դադարում՝ գրեթե մեկ տարով:
Վերադառնալով ներկա իրողություններին՝ նշենք, որ ՌԴ-ն ԵԱՏՄ առաջատար տնտեսությունն է, և ՌԴ-ում բացասական միտումների շարունակականութունն անդրադառնալու է ԵԱՏՄ համախառն ցուցանիշների, և այդ թվում՝ անդամ պետություններից յուրաքանչյուրի վրա: Մյուս կողմից, երկարատև բացասական զարգացումները, կամ դրանց սպասումները, գուցե ստեղծեն կամ արդեն իսկ ստեղծել են պարարտ հող ինտեգրացիոն գործընթացների արագացման համար: Դրանց թվում՝ առևտրատնտեսական խոչընդոտների լիարժեք վերացումը, էներգետիկ և ֆինանսական շուկաների միասնականացման կամ ավելի խորը ինտեգրացիայի ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին ուղղություններով ակտիվացման ուղղությամբ քայլերը:
Ընդհանուր առմամբ արևմտյան պատժամիջոցների ռիսկը ռեալ է, սակայն դրանց ծավալի. կիրառման ձևի, ուղղությունների, ածանցյալ ազդեցությունների և այլ հարցեր՝ անորոշ: Այս իմաստով զարգացման ու կանխատեսումների սցենարները շատ լայն են և շատ տարբեր, եթե հավանական պատժամիջոցներն ունենան լայն ընդգրկում:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ–ում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը. ԱԺ–ն ընդունեց նախագիծը Նախագծի համահեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը երեկ խորհրդարանում նախագիծը...
- 100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում Տեսանելի է, որ նվազման միտում ցուցադրած ենթաինդեքսները և՛ քանակապես են գերազանցում, և՛ անկման տեմպով: Դրական տեղաշարժ...
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 10.75 տոկոս Նա նշեց, որ 2023 թվականի սկզբին ՀՀ-ի տնտեսությունում ձևավորված բարձր ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում...
- ԵԱԶԲ-ն 2023 թվականին Հայաստանում կանխատեսում Է ՀՆԱ-ի տեմպերի և գնաճի նվազում Ըստ բանկի սպասումների՝ արտահանման աճը կզսպվի մեր երկիր արժույթի ներհոսքի (այստեղ տեղափոխված օտարերկրյա քաղաքացիների,...
- Պետական պարտքն ավելացել է Բայց ցանկացած պարագայում պարտքի ներգրավման գործընթացում առանցքային նշանակության հարց է՝ դրա արդունավետ ծախսումը,...
-
17:40
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյան
-
17:30
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա
-
17:24
Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)
-
17:20
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
-
17:09
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատել բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
-
16:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին
-
16:22
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին
-
16:07
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
-
16:00
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
-
15:51
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
-
15:48
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար
-
15:42
Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար
-
15:36
Ադրբեջանական անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերը պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արգենտինայում
-
15:32
Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով
-
15:32
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
-
15:30
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
-
15:23
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:57
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
-
14:30
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
-
14:21
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 3,6 կմ/ժ