ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մանդատները վայր դնելը կախված կլինի խմբակցության և ժողովրդի աշխատանքի արդյունքներից. Սեյրան Օհանյան

Մանդատները վայր դնելը կախված կլինի խմբակցության եւ ժողովրդի աշխատանքի արդյունքներից։ Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, փոխանցում է News.am-ը: 

Նա վստահեցրել է, որ եթե արդյունքները ցույց տան, որ պետք է դիմել համապատասխան քայլի, ապա նման քայլ կարվի։ Նա նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը մշտապես հանդես է գալիս առաջարկներով, այդ թվում՝ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով, որոնք մերժվում են իշխանության կողմից։ «Պայքարը պետք է թափ հավաքի, եւ դա կախված կլինի տարածաշրջանի եւ Հայաստանի իրավիճակից։ Այսօրվա իշխանությունը ձեռնտո՞ւ է քաղաքացիներին։ Թող գնահատեն այն մարդկանց, ովքեր պատրաստ են շարունակել պայքարը մեզ հետ։ Յուրաքանչյուր գործողություն ունի իր ժամանակը եւ պետք է հասունանա։ Մեր թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, ում փորձն անհամեմատելի է այսօր պետական ​​կառավարման համակարգում գտնվողների փորձի հետ»,- ասել է Օհանյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    29 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: