ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում հակամարտության հետևանքով համաշխարհային տնտեսության աճի տեմպը կնվազի 1 տոկոսով․ ՏՀԶԿ

Depositphotos

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) կանխատեսումներով՝ ուկրաինական հակամարտության հետևանքով համաշխարհային տնտեսության աճի տեմպը 2022 թվականին կդանդաղի 1 տոկոսով, փոխանցում է Gazeta.ru-ն։

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) գնահատմամբ՝ ուկրաինական հակամարտությունից առաջ արված կանխատեսումների համեմատ՝ համաշխարհային տնտեսական աճի տեմպն այս տարի կնվազի 1 տոկոսով, ինֆլյացիան կարող է աճել՝ հավելյալ 2 տոկոսով»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում։ 

OECD-ն պարզաբանել է, որ Ռուսաստանին բաժին է ընկնում բնական գազի համաշխարհային մատակարարումների՝ 16, իսկ նավթի մատակարարումների՝ 11 տոկոսը։

«Եվրոպան մեծ կախվածության մեջ է ռուսական էներգակիրներից։ Այնտեղ գազի ընթացիկ գները, անցյալ տարվա համեմատ, աճել են ավելի քան 10 անգամ, իսկ նավթի գինն այս ընթացքում գրեթե կրկնակի է բարձրացել»,- նշել է կազմակերպությունը։

Վերջինիս կանխատեսումներով՝ գնաճը մեծ ազդեցություն կունենա ամբողջ աշխարհում ապրանքների արտադրության և ծառայությունների ոլորտի վրա։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: