Կառավարության «բացակայությունը» գնաճի զսպման գործընթացից փորձ է արվում կոծկել անհեռատես հայտարարություններով
Հայաստանի տնտեսության նկատմամբ շարունակվում են գնաճային ճնշումներն՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով պայմանավորված:
Ռուս-ուկրաինական պատերազմը, դրա ուղղակի հետևանքները Հայաստանի տնտեսության վրա, ինչպես նաև՝ համաշխարհային տնտեսության խողովակներից բխող առկա և սպասվող հետևանքները Հայաստանում առաջացրել են բացասական սպասումների մի համախումբ, որում առաջին հեթին՝ արտաքին գնաճային նոր ճնշումներն են: Գնաճի մասով, ի դեպ, արդեն իսկ ունենք արձանագրված փաստ: Անշուշտ համաշխարհային տնտեսությունից եկող բացասական ազդակներն անհերքելի են: Բայց իրականությունն այն է, որ գնաճային նոր ճնշումներ կան նաև ներքին գործոններով պայմանավորված:
2022թ.-ը Հայաստանի տնտեսության համար մեկնարկեց հանրային ծառայությունների սակագների բարձրացմամբ: Ակնհայտ է, որ հոսանքի, ջրի և գազի թանկացումները չէին կարող շրջանցել տնտեսությունը, առավել ևս, երբ հատկապես վերջինից տնտեսության կախվածությունը բավական բարձր է: Միևնույն ժամանակ, չենք կարող հաշվի չառնել, որ այս փոփոխությունները տեղի ունեցան 2021թ.-ի՝ բավական բարձր ինֆլյացիոն տարվա ֆոնին (տարեկան գնաճը՝ 7,7 %):
Սա այն դեպքում, երբ 2021թ.-ը հայտարարված էր և կարող էր դառնալ վերականգնման տարի: Չնայած մակրոտնտեսական կայունության մասին հավաստիացումներին, տնտեսության իրական հատվածում պատկերը հուսադրող չէ. 2020թ.-ի 7,4 %-անոց անկումից հետո տնտեսության աճը կազմեց 5,7 %, գնաճի տարեկան ցուցանիշը՝ բարձր նպատակային շեմից, տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքների գծով՝ երբեմն երկնիշ ցուցանիշներով: Առնվազն նշվածի կարելի է ենթադրել, որ տնտեսության լիարժեք վերականգնում 2021թ.-ին չունեցանք, և նույն գնաճի հետ կապված այն պատկերը, որին բախվել ենք այսօր կոռեկտ չէ պայմանավորել բացառապես արտաքին ճնշումներով:
Վերադառնալով այսօրվա իրողություններին, նշենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական շրջանում հայաստանյան իրականությում տեղի ունեցող աժիոտաժը՝ խուճապն արժութային շուկայում ու հավանական սպեկուլյացիաները, խուճապային գնումները, որոշ ապրանքների արհեստական դեֆիցիտն ու բազմաթիվ հարցականներով գների աճը, առանձին քննարկման առարկա է, բայց որի բացասական դրսևորումները հայկական իրականության համար, ցավոք, նորություն չեն:
Ցավալիորեն արձանագրում ենք նաև, որ եղած խնդիրներին՝ անարդյունավետ վերահսկողական մեխանիզմներ, կամ դրանց իսպառ բացակայություն, Մրցակցության հանձնաժողովի դանդաղ գործողություններ կամ դրանց բացակայություն, հանրութան մոտ խուճապային շատ կանխատեսելի տրամադրությունները կանխագելող մեխանիզմների բացակայություն և այլ, ավելացավ նոր, առաջին հայացքից զավեշտալի, իսկ իրականում՝ լուրջ ինստիտուցիոնալ խնդիր:
Պարզվեց՝ Էկոնոմիկայի նախարարն այդ թվում մրցակցային չարաշահումների արդյունքում առաջացած գնաճը, կարող է գնահատել՝ որպես գործողություն, որը հնարավոր է ՝ ուղղված էր մարդկանց խուճապային գնումները զսպելուն: Սա ասվում է մի մարմնի ղեկավարի կողմից, որն ինքն ունի նաև պատասխանատվություն թույլ չտալու որևէ չարաշահում:
Ինչ խոսք, թանկացումներն իսկապես զսպող հանգամանք են, բայց երբ կա լիակատար վստահություն, որ դրանք կա՛մ շուկայական գործընթացների արդյունք է և բացառվում է սպեկուլյացիան, կամ հատուկ կիրառվող պետական քաղաքականություն է: Հակառակ պարագայում խիստ վտանգավոր է նման հայտարարությունով հանդես գալը՝ դրանով շուկայի խոշոր խաղացողներին մեսիջ տալով, որ կարելի է այդ փաթեթավորմամբ նմանատիպ իրավիճակներում գործել անկաշկանդ:
Անդրադառնալով թանկացումների հատուկ կիրառվող քաղաքականությանը, ապա դրա վառ ու ընթացիկ օրինակ են ԿԲ գործողությունները: Ե՛վ ողջ 2021թ.-ի ընթացքում, և՛ այսօր ԿԲ կիրառում է թանկ փողերի քաղաքականությունը՝ վերջին մեկ տարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4,25 %-ից դարձնելով 9,25 %: Հատկապես վերջին բարձրացումը՝ միանգամից 1,25 %-ով վկայում է ցնցումային իրավիճակի մասին: Չենք մոռանում, որ ԿԲ այս գործիքը միտված է ապագայի գնաճի զսպմանը, այսինքն փողի թանկացումը դեռ պետք է հասցնի իրական տնտեսությունում արտահայտվել: Նույն կերպ, ԿԲ-ի կողմից նախորդ թանկացումներն էին միտված ապագային, այսինքն՝ այսօրվան: Մինչդեռ արդյունքը չենք կարող համարել գոհացուցիչ: Պատճառը, ինչպես բազմիցս ենք նշել, ԿԲ-ի կողմից գնաճի դեմ միայնակ պայքարն է: Իհարկե նաև արտաքին ազդակները:
Ամենապարզունակ ձևակերպմամբ, Կառավարության գործառույթների տիրույթում է մի կողմից կանխելու անհարկի գների աճը, մյուս կողմից՝ տնտեսության իրական աճի ապահովմամբ նպաստելու մրցակցային արտադրության աճին, արտաքին առևտրաշրջանառության դիվերսիֆիկացիային, որով կմեղմվի գնաճը, գնաճի սոցիալական հետևանքների մեղմանը և այլն: Փոխարենը պատկան մարմինների կողմից լսում ենք գնաճն արդարացնող անհեռատես հայտարարություններ:
Գործողությունների ակնկալիքներն էլ, մեծ հաշվով, այս պահին մեծ չեն՝ հաշվի առնելով մինչ այս պահը եղած նախադեպը նախորդ ճգնաժամային տարիների հետ կապված, բայց որ ամենակարևորն է՝ իրավիճակի իրական, անկեղծ, օբյեկտիվ գնահատաման բացակայությունը:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ