Շվեդակա՞ն, ավստրիակա՞ն, թե՞ ուկրաինական մոդել. ի՞նչ են քննարկում Ռուսաստանն ու Ուկրաինան

Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ ռուս-ուկրաինական բանակցություններում ներկայումս քննարկվում է Ուկրաինան չեզոք պետություն հռչակելու տարբերակը՝ Ավստրիայի կամ Շվեդիայի օրինակով։ Տեղեկատվությունը հաստատեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինս հավելեց նաև, որ այս տարբերակը «կարելի է դիտարկել որպես որոշակի փոխզիջում», սակայն այլ մանրամասներ նա չնշեց: Բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու խոսքով՝ ավստրիական կամ շվեդական մոդելի առաջարկով հանդես է եկել հենց ուկրաինական կողմը: Նա նաև հայտնեց, որ հարցերը քննարկվում են Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների ղեկավարության մակարդակով։
Սակայն ավելի ուշ, Ուկրաինան հերքեց Ռուսաստանի այն պնդումները, թե Կիևը կարող է համաձայնել չեզոք կարգավիճակի՝ շվեդական կամ ավստրիական տարբերակով: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը նշեց, որ, քանի որ Ուկրաինան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, բանակցությունները վերաբերել են ոչ թե շվեդական կամ ավստրիական, այլ «անվտանգության երաշխիքներով հաստատված ուկրաինական մոդելին»: Այնուհետև՝ ռուսական «Медуза»-ին տված հարցազրույցում վերջինս, փակագծեր բացելով, նշեց, որ «ուկրաինական մոդել» ասելով՝ Ուկրաինայի իշխանությունները նկատի ունեն բազմակողմ համաձայնագրի կնքում և Ուկրաինայի զինված ուժերի համար ոչ թե շվեդական, այլ շվեյցարական մոդելի կիրառում:
Թե որ երկրի օրինակով Ուկրաինան կհռչակվի չեզոք պետություն, պարզ կլինի միայն բանակցություններից հետո: Ստորև կդիտարկենք, թե ինչ են իրենցից ներկայացնում շվեդական, ավստրիական և, այսպես կոչված, «անվտանգության երաշխիքներով հաստատված ուկրաինական» մոդելները:
Շվեդական մոդել
Պաշտոնական տեղեկավտության համաձայն՝ Շվեդիան վարում է պատերազմի ժամանակ չեզոքության և ռազմական դաշինքների հետ չհամագործակցելու վրա հիմնված քաղաքականություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին և Սառը պատերազմի սկզբին Շվեդիան հավատարիմ մնաց ինքն իրեն. նա չմիացավ ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ էլ Արևելյան բլոկին: 1814 թվականին Նորվեգիայի հետ կարճատև պատերազմից հետո Շվեդիան այլևս ուղղակիորեն չի մասնակցել որևէ ռազմական հակամարտության: «Մենք ակտիվ չեզոքության քաղաքականություն ենք վարում»,- ասել է Շվեդիայի հանգուցյալ վարչապետ Օլոֆ Պալմեն։ Նման քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը ծագել է մեծ տերությունների միջև մշտական հավասարակշռությունը և միևնույն ժամանակ սեփական անկախությունը պահպանելու նպատակով։ Ընդունված է ասել, որ 20-րդ դարի սկզբից չեզոքության սկզբունքը` սեփական անվտանգությունն ազգային պաշտպանական համակարգով ապահովելու հետ մեկտեղ եղել է Շվեդիայի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը։ Իսկ Շվեդիայի բանակը ընդունված է համարել միայն որպես պաշտպանական բնույթ կրող բանակ: Սակայն այս ամենը միայն առաջին հայացքից է այսպես թվում…
Ասել, թե Շվեդիան լիակատար չեզոքություն է ցուցաբերում, միանգամայն ճիշտ չի լինի: Չնայած նրան, որ երկիրը չի միացել ոչ մի ռազմական դաշինքի, այնուամենայնիվ, հետպատերազմյան տարիներին նա ակտիվորեն շփումներ է ունեցել արևմտյան երկրների և ամերիկյան հետախուզության հետ, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ համագործակցությունը միայն ակտիվացել է: Ավելին, Ստոկհոլմը 1994 թվականին ստեղծված ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի առաջին մասնակիցներից էր, իսկ շվեդական բանակն առ այսօր պարբերաբար համատեղ զորավարժություններ է անցկացնում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Ավելին, շվեդ զինվորական և քաղաքացիական փորձագետները մասնակցել են ՆԱՏՕ-ի գլխավորած ՄԱԿ-ի մանդատով բոլոր գործողություններին՝ Բոսնիայում և Կոսովոյում, Մալիում՝ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում:
Իսկ 2014 թվականից ի վեր Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում աճող լարվածության ֆոնին Շվեդիայում ավելացել է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին երկրի անդամակցության կողմնակիցների թիվը։
Ավստրիական մոդել
Ավստրիան չեզոք պետություն հռչակելը պարտադրված բնույթ է կրել: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկիրն օկուպացվել էր հաղթանակ տարած երկրների կողմից, որոնցից յուրաքանչյուրը ցանկություն է ունեցել նրան ներքաշել իր ազդեցության գոտի։ Տասը տարի շարունակ հակահիտլերյան կոալիցիայի նախկին դաշնակիցները չէին կարողանում համաձայնության գալ Ավստրիայի ապագայի շուրջ՝ արդյոք նա կմիանա՞ սոցիալիստական ճամբարին, թե՞ կգնա արևմտյան երկրների ճանապարհով։ Խնդրի լուծումը վերջնականապես տեղի ունեցավ 1955 թվականին ստորագրված Ավստրիայի անկախության մասին հռչակագրի միջոցով: Այդ հռչակագրով Ավստրիան հայտարարվեց ազատ պետություն, որը սակայն պետք է պահպաներ չեզոք կարգավիճակ։ Այդ օրենքի երկրորդ մասով նշվում է նաև, որ «ապագայում Ավստրիան չի անդամակցի որևէ ռազմական դաշինքի և չի թույլատրի իր տարածքում ստեղծել օտարերկրյա ռազմաբազաներ»։ Հենց այս ժամանակից ի վեր Ավստրիայի արտաքին քաղաքականությունը ձևավորվել է չեզոքության գաղափարախոսության հիման վրա։ Ավստրիայի կողմից հայտարարված չեզոքությունը թույլ տվեց նրան ոչ միայն ազատվել օկուպացիայից, այլ նաև ստանալ անվտանգության երաշխիքներ Միացյալ Նահանգներից: Ավստրիայի արտաքին քաղաքականության կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է եղել, որ վերջինս պահպանել է ջերմ հարաբերություններ ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հետ:
Վերջին տարիներին, սակայն, Ավստրիան սկսել է հակասել չեզոքություն պահելու կանոններին: Չնայած ռազմական դաշինքներին մասնակցելու մերժմանը և իր տարածքում ռազմակայանների տեղակայման արգելքին, Ավստրիան մասնակցում է ՆԱՏՕ-ի տարբեր ռազմական ծրագրերին, աջակցում է դաշինքին ռազմական գործողություններում և հանդիսանում է Եվրամիության անվտանգության կառույցի մաս։ Ավելին Ավստրիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև գործընկերությունն աստիճանաբար էլ ավելի է խորանում: Ժամանակ առ ժամանակ Ավստրիայում նույնիսկ քննարկումներ են ընթանում ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին:
«Ուկրաինական մոդել»
«Ուկրաինական մոդելն» իրենից ներկայացնում է «համաձայնագրի կնքում մի շարք երաշխավոր երկրների հետ, որոնք հստակ իրավական պարտավորություններ են ստանձնում՝ ակտիվորեն կանխելու Ուկրաինայի վրա հարձակումները»։
Ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակի խոսքով՝ «անվտանգության երաշխիքների ուկրաինական մոդելը» ենթադրում է, որ Ռուսաստան-Ուկրաինա երկկողմ համաձայնագիր չի կնքվելու, այլ լինելու է բազմակողմ համաձայնագիր, փաթեթային համաձայնագիր, որին մասնակցելու են հինգ-յոթ երկիր։ Ուկրաինան առաջարկում է, որ գործընկեր երկրները, որոնք կստորագրեն անվտանգության երաշխիքները, ունենան նույն հնարավորությունները, ինչ Ռուսաստանի Դաշնությունը, այսինքն՝ կլինեն, այսպես ասած, գերհզոր պետություններ: Ինչ վերաբերվում է զինված ուժերին, ապա Ուկրաինան առաջարկում է շվեյցարական բանակի մոդել՝ որոշակի քանակությամբ մշտապես պատրաստված ռեզերվներով: Պոդոլյակի խոսքով՝ մանրամասները, այսինքն՝ զինված ուժերի քանակը և թե ինչպես են դրանք տեղակայվելու, ներկայումս դրված են բանակցությունների սեղանին:
Նշենք, որ շվեյցարական բանակը կազմավորվում է խառը համակարգով՝ պայմանագրային սպաների և ժամկետային զինծառայողների հաշվին։ Զորակոչիկները կազմում են բանակի ռեզերվը. ծառայության ենթակա են բոլոր արական սեռի քաղաքացիները: Զորակոչը սովորաբար տևում է 260 օր: 2003 թվականին շվեյցարացիները հանրաքվեով իրենց աջակցությունը հայտնեցին «21-րդ դարի բանակ» անունը կրող բարեփոխման նախագծին, որով տեղի ունեցավ զորքերի թվի կրճատում (Շվեյցարիայի համար արտաքին սպառնալիքի ցածր հավանականության պատճառով), բայց առանց ֆինանսավորման կրճատման։ Այսօր 8,6 միլիոն բնակչություն ունեցող շվեյցարական բանակը կազմված է մոտ 140 հազար զինվորից։
-
21:04
ՀՀ-ում ՌԴ և ՉԺՀ դեսպանատների տարածքում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ
-
20:09
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
-
19:59
«Լեռնային Արցախը» հանդես կգա VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում
-
19:10
Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային
-
18:44
Թուրքական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը
-
18:00
Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
-
17:00
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումի մասին
-
16:27
Վարչապետն ընդունել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահին
-
16:12
Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
-
15:15
Սպասվում է փոփոխական եղանակ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:50
Հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու կրթական փոխանակումների ծրագրերը. Արարատ Միրզոյանի ելույթը Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանը
-
14:00
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
-
13:36
ՀՀ նախագահի նստավայրում կայացել է դատավորների երդման արարողություն
-
13:11
Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը մեկնարկել է
-
12:49
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմայի առանձնազրույցը
-
12:31
Սիրիան պատրաստվում է պաշտոնականացնել համագործակցությունը Դոնբասի հետ. ՌԴ-ում Սիրիայի դեսպան
-
11:42
ԵՄ-ն կարող է Ուկրաինային հատկացնել 500 միլիարդ եվրո՝ երկրի վերականգնման համար (Bloomberg)
-
11:10
Ոչ ոք չգիտի, թե որքան կտևի ռուսական օպերացիան Ուկրաինայում. Գերմանիայի կանցլեր
-
11:07
Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. Արթուր Ղազինյան
-
10:31
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
-
19:42
Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 3,6 կմ/ժ