ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էդուարդ Աղաջանյանը դատապարտել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների Շուշիում կայացած միջոցառմանը մասնակցությունը

Մարտի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի լրատվական ծառայությունից:

Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է հյուրին նշանակվելու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահը կարևորել և բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ գործունեությունը: Կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի մասին` մասնավորապես միտված Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (SDG) իրագործմանը: Քննարկվել են նաև կառույցի մարդասիրական աջակցության ծրագրերը:

Լիլա Փիթրս Յահիան կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Նա նշել է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստակամ է աջակցելու երկրում ընթացող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Անդրադարձ է եղել կառույցի և Ազգային ժողովի միջև համագործակցության կարևորությանը: Այս համատեքստում ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի արդյունավետությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասությունների շրջանակում աջակցել նմանատիպ ծրագրերի իրագործմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: