Կառավարության իռացիոնալ լավատեսությունը երբեմն ավելի է վնասում տնտեսությանը

Միջազգային վարկանիշային գործակալությունների և համաշխարհային կառույցների կողմից պարբերաբար գնահատականներ են հնչում, թե ինչ հետևանքներ կկրի համաշխարհային տնտեսությունը՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից (ՏՀԶԿ) կանխատեսվում է համաշխարհային ՀՆԱ-ի 1,08 %-ի անկում: Կառույցի գնահատականներով ինֆլյացիան կավելանա 2,5 տոկոսային կետով, ՌԴ տնտեսական անկումը կկազմի 10 % Ուկրաինայի պարագայում՝ մինչև 40 %:
«Համաշխարհային տնտեսության դանդաղ աճ, կտրուկ գնաճ, առևտրում լոգիստիկ և այլ խափանումներ». այսպիսին է համաշխարհային տնտեսությունում սպասվող հետևանքների վերաբերյալ ԱՄՀ-ի, ՀԲ-ի և ԵԽ զարգացման բանկի համատեղ հայտարարությունում հնչած գնահատականը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը հանդես է եկել «սովի և համաշխարհային պարենային համակարգի փլուզումը» կանխելու կոչով:
Վերջին օրերին վերանայվում են նաև Հայաստանի տնտեսության վերաբերյալ ավելի վաղ արված կանխատեսումները: Մասնավորապես, ԱՄՀ-ը ՀՀ տարեկան տնտեսական աճը սահմանել է 1,5 %, նախկինում կանխատեսած 4,5 %-ի փոխարեն:
«Fitch Ratings»-ը նվազեցրել է ՀՀ ՀՆԱ աճի կանխատեսումը՝ 5,3 %-ի փոխարեն սահմանելով 1,3%: Հիշեցնենք, որ տնտեսական աճի կանխատեսման վերանայում օրեր առաջ իրականացրեց նաև ՀՀ ԿԲ-ն՝ 5,3 %-ի փոխարեն սահմանելով 1,6 %:
Այս գնահատականներին գրեթե զուգահեռաբար կառավարության ներկայացուցիչների կողմից նկատվում են իռացիոնալ լավատեսության տարրեր: Նախ, աղամանների և հանրային վայրերում ծխախոտային սահմանափակումները գնահատվում են՝ որպես կարևորագույն ռեֆորմներ: Էկոնոմիկայի նախարարն է սպասվող պարենային գնաճը գնահատում հնարավորություն՝ հնարավորիս շատ հող մշակելու չհաշվարկված կոչով: Ֆինանսների նախարարությունն է պաշտոնական հաղորդագրություն տարածում՝ խարսխելով Հայաստանի տնտեսության վերաբերյալ Fitch Ratings -ի զեկույցը: Ֆինանսների նախարարության ընտրությունը լրիվ հասկանալի է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ տնտեսական աճի վերաբերյալ գնահատականի վերանայումից բացի, գործակալությունը Հայաստանի վարկանիշը պահպանել է «B+» մակարդակի վրա, կայուն հեռանկարով և միևնույն ժամանակ նշել է, որ «գնահատման հիմքում ընկած են ՀՀ մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության կայուն շրջանակը և բարեփոխումների իրականացման արժանահավատ հանձնառությունը»: Փոխարենը նախարարությունը գործակալության կողմից տնտեսական աճի նվազեցումը՝ կանխատեսված 5,3 %-ի փոխարեն 1,3 %, նրբորեն ձևակերպել է «որոշակի դանդաղեցում» արտահայտությամբ:
Առանձին քննարկման հարց է, թե ինչ ազդեցություն ունեն գործակալությունների կողմից սահմանված վարկանիշերը տնտեսության իրական հատվածի վրա : Օրինակ, դրական, կայուն, վստահելի հեռանկարներով վարկանիշերի Հայաստանը Moody's-ի, Fitch Ratings -ի, S&P-ի կողմից արժանացել էր նաև 2021թ.-ին: Թե ինչ ունենք իրականության մեջ 2021թ.-ի տնտեսական տարվա արդյունքներով, ակնհայտ է:
Խնդիրն իհարկե վարկանիշերի սխալականության կամ անկարևորոթյան մեջ չէ: Անշուշտ, սուվերեն վարկանիշերի հաստատման գործընթացում միջազգային պրակտիկայում լինում են նաև որոշակի քաղաքական ենթատեքստեր, բայց կարծում ենք այստեղ գերակշռողը մակրոտնտեսական կայունության հետ կապված հարցերն են: Ի դեպ, գործակալությունները հիմնականում հենց այդպես էլ հիմնավորում են:
Իսկ տնտեսության իրական հատվածի հետ բախումը տեղի է ունենում հենց մակրոտնտեսական կայունության, գնաճը զսպող դրամավակային քաղաքականության, մակրոտնտեսական քաղաքականության հետ:
Պարզ օրինակով, Հայաստանին մակրոտնտեսական կայունության պահպանումը հաջողվել է այդ թվում ի հաշիվ արտաքին պարտքային պարտավորությունների ներգրավման: Որևէ կերպ չունենք նպատակ քարկոծելու արտաքին պետական պարտքի ավելացումը: Հատկապես ճգնաժամային իրավիճակներում դա օրինաչափ, երբեմն՝ անհրաժեշտ գործիքակազմ է, այդ թվում նաև դրական վարկանիշներով պայմանավորված է, որ երկրին հաջողվում է նոր միջոցներ ներգրավել: Բայց ամբողջ խնդիրն այդ միջոցների իմպլեմենտացիան է տնտեսությունում և առավելապես՝ դրա կապիտալիզացումը տնտեսության իրական հատվածում:
Ի՞նչ ունենք այս մասով: Նախորդ երեք տարիներին ՀՀ պետական պարտքն ավելացել է ավելի քան 2 մլրդ դոլարով: Հատկապես 2020թ.-ից սկսած, ներգրավված միջոցներն հիմնականում ուղղվում են բյուջետային դեֆիցիտի կրճատմանը: Մի կողմ թողնելով այս գործողությունների օբյեկտիվության հարցը, փաստացի, արդյունքում այդ միջոցները ոչ թե աճ գեներացնող ուղղություններում են ներդրվում, որով նպաստ կբերեն տնտեսության իրական հատվածին, բնակչության եկամուտների, գնողունակության ավելացմանը, բարեկեցության աճին ու սոցիալական խնդիրների կրճատմանն, այլ՝ ուղղվում են իրավիճակային խնդիրների կարճաժամկետ լուծումներին: Արդյունքում, ունենում ենք մակրոտնտեսական կայունություն, պահպանում ենք միջազգային դրական վարկանիշներ, իսկ իրական լավատեսության հիմքերն շարունակում են թույլ լինել:
Վերոնշյալի տրամաբանության մեջ, շատ խոսուն իրավիճակ ունենք գյուղատնտեսությունում. առնվազն չմշակվող հողերի խնդիրը կամ եղած ինստիտուցիոնալ պրոբլեմները (օր.՝ ոռոգման խնդիր) կարող էին էականորեն ավելի փոքր լինել ի հաշիվ ոլորտում կապիտալ ծախսերի իրականացման, որոնք փաստացի չեն արվել կամ չեն իրականացվել բավարար արդյունավետությամբ:
Ի դեպ, կապիտալ ծախսերի մասով, ՀՀ կառավարության 2021թ. գործունեությունն ամփոփող հաշվետվությունում արձանագրված է, որ կապիտալ ծախսերի կատարողականը գրանցել է վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշը՝ կազմելով 92,3 %: Կատարողականի տեսանկյունից ցուցանիշն իսկապես դրական է, իսկ թե ի՞նչ տնտեսական արդյունավետություն են ապահովել կամ կապահովեն այդ ծախսերը, ամփոփվա՞ծ են արդյոք դրանք միայն ճանապարհաշինարարական աշխատանքներում և նախընտրական տրամադրությունների ներքո արված վերանորոգումներում, առանձին քննարկման հարց է:
Հայաստանի Կառավարության կողմից ոչ բավարար հիմնավորում ունեն նաև գնաճային կանխատեսումները, մասնավորապես Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի կողմից 2022թ.-ի համար 5,5 % գնաճի կանխատեսման հետ կապված: Իրականում, և՛ առկա գնաճային ֆոնը, և՛ համաշխարհային շուկայում էներգակիրների գների փոփոխականությունը, և՛ պարենային հնարավոր մարտահրավերները հուշում են գնաճային լրջագույն սպասվող ճնշումների մասին: Դրա հստակ ազդակը տրվեց նաև ԿԲ-ի կողմից՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի միանգամից 1,25 տոկոսային կետով ավելացմամբ:
Այս պայմաններում օբյեկտիվորեն առաջանում է պետական պաշտոնյայի կողմից հայտարարված կանխատեսման նկատմամբ վստահության խնդիր՝ հատկապես հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում նույն կառավարության մեկ այլ անդամի կողմից արված կանխատեսումների շարքն ու դրանց հեռու լինելն իրականությունից:
Բայց այս ամենում մեծագույն խնդիրը բիզնեսին և հանրությանը տրվող մեսիջների հակասականությունն է, ինչի կարճաժամկետ բացասական դրսևորումներին ականատես ենք լինում՝ սկսած կորոնավիրուսի նկատմամբ անլրջության ալիքից, մինչև ամենաթարմ՝ խուճապային գնումների օրինակով:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ–ում կարգելվի արտարժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը. ԱԺ–ն ընդունեց նախագիծը Նախագծի համահեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը երեկ խորհրդարանում նախագիծը...
- 100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում Տեսանելի է, որ նվազման միտում ցուցադրած ենթաինդեքսները և՛ քանակապես են գերազանցում, և՛ անկման տեմպով: Դրական տեղաշարժ...
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 10.75 տոկոս Նա նշեց, որ 2023 թվականի սկզբին ՀՀ-ի տնտեսությունում ձևավորված բարձր ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում...
- ԵԱԶԲ-ն 2023 թվականին Հայաստանում կանխատեսում Է ՀՆԱ-ի տեմպերի և գնաճի նվազում Ըստ բանկի սպասումների՝ արտահանման աճը կզսպվի մեր երկիր արժույթի ներհոսքի (այստեղ տեղափոխված օտարերկրյա քաղաքացիների,...
- Պետական պարտքն ավելացել է Բայց ցանկացած պարագայում պարտքի ներգրավման գործընթացում առանցքային նշանակության հարց է՝ դրա արդունավետ ծախսումը,...
-
17:40
Նոր էսկալացիա չի լինի. Փաշինյան
-
17:30
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա
-
17:24
Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)
-
17:20
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի
-
17:09
Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատել բոլոր լույսերը՝ միանալով «Երկրի ժամը» նախաձեռնությանը
-
16:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի անդամներին
-
16:22
Զախարովան Հայաստանում ԵՄ-ի դիտորդների առաքելության մասին
-
16:07
Արցախում չեն բացառում միջազգային խաղաղապահների տեղակայումը
-
16:00
Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
-
15:51
ԵԱՏՄ-ում համաձայնեցրել են ազգային արժույթի օգտագործման մոտեցումները․ Միշուստին
-
15:48
Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար
-
15:42
Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար
-
15:36
Ադրբեջանական անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերը պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Արգենտինայում
-
15:32
Ռուսաստանը կոչ է անում վերսկսել հայ-ադրբեջանական բանակցությունները բոլոր ուղղություններով
-
15:32
Երևանում Արթուր Աբրահամի անվան ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
-
15:30
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
-
15:23
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:57
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
-
14:30
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
-
14:21
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 3,6 կմ/ժ