ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի օդուժն ու ՀՕՊ համակարգը գրեթե ոչնչացված են. Շոյգու

© Вадим Савицкий/Пресс-служба Минобороны РФ/ТАСС

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են. գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերին զգալի վնաս է հասցվել։ Այս մասին երեքշաբթի կայացած ժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նախ՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին. ընդհանուր առմամբ, գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են։ Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը զգալիորեն կրճատվել է, ինչը հնարավորություն է տալիս հիմնական ուշադրությունն ու հիմնական ջանքերը կենտրոնացնել գլխավոր նպատակին՝ Դոնբասի ազատագրմանը: Նվաճել ենք օդային գերակայություն: Գրեթե ոչնչացված են օդուժը և հակաօդային պաշտպանության համակարգը»,- ասել է նա։

Շոյգուն հայտնել է, որ 152 ինքնաթիռներից, որոնք մինչ գործողության մեկնարկը եղել են Ուկրաինայի զինված ուժերի մարտական կազմում, ոչնչացվել է 123-ը, 149 ուղղաթիռից՝ 77-ը, հեռահար և միջին հեռահարության ՀՕՊ 180 համակարգերից 152-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    20 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    27°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: