ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՎԶԵԲ-ը նշել է ՀՀ-ի համար ռիսկերը՝ կապված Ուկրաինայում հակամարտության հետ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր ուսումնասիրության համաձայն՝ պատերազմը լուրջ ազդեցություն կունենա հակամարտության անմիջական գոտուց հեռու գտնվող տնտեսությունների վրա։

Պատերազմի սկզբից ի վեր իր առաջին տնտեսական կանխատեսման մեջ ՎԶԵԲ-ը նվազեցրել է 2022 թվականի աճի կանխատեսումն իր ներկայության տարածաշրջանների համար ավելի քան կեսով՝ մինչեւ 1,7%, ինչը 2,5%-ով ցածր է նախորդ կանխատեսումից: Բանկը 2023 թվականին իր տարածաշրջաններում ավելի կայուն աճ է ակնկալում՝ 5%-ի մակարդակում։

Պատերազմի հետեւանքները նկարագրելով որպես «առաջարկի ամենամեծ ճգնաժամ առնվազն 1970-ականների սկզբից ի վեր», բանկը կանխատեսում է, որ սննդամթերքի, նավթի, բնական գազի եւ մետաղների գների աճը զգալի ազդեցություն կունենա տնտեսության վրա, հատկապես՝ ցածր եկամուտ ունեցող երկրներում։ Ռուսաստանը եւ Ուկրաինան մատակարարում են ապրանքների անհամաչափ մեծ մասնաբաժին, այդ թվում՝ ցորեն, եգիպտացորեն, պարարտանյութ, տիտան եւ նիկել։

Նոր կանխատեսումները հիմնված են մի շարք իրադարձությունների մասին ենթադրությունների վրա, որոնք տեղի կունենան առաջիկա ամիսներին, ուտի բավականին անորոշ են: Սակայն պարզ է, որ շատ երկրների տնտեսություններ լրջորեն կտուժեն, դրանցից ոմանք էլ՝ ավելի, քան մյուսները։

Օրինակ՝ ՎԶԵԲ-ը կանխատեսում է, որ 2022 թվականի արդյունքներով ակնկալվող 3,5% աճի փոխարեն Ուկրաինայի ՀՆԱ-ն կնվազի 20%-ով, իսկ Ռուսաստանում՝ 10%-ով՝ սպասվող 3% աճի փոխարեն։

2022 թվականին բանկը Հայաստանում ՀՆԱ-ի աճ է կանխատեսում 1,5%, իսկ 2023 թվականին՝ 4% մակարդակում։

Նշվում է, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն Ռուսաստանի ուղղությամբ արտահանման բարձր մասնաբաժիններ (25-30%), որի վրա, ամենայն հավանականությամբ, կազդի պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանյան տնտեսության սպասվող անկումը։ Հայաստանը կարող է տուժել նաեւ Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների կրճատումից։ Որոշ չափով դա կարող է փոխհատուցվել Հայաստան եւ Վրաստան ժամանող ռուսաստանցիների թվի աճով, ովքեր ապաստան են փնտրում այս երկրներում: Սպասվում է նաեւ, որ զբոսաշրջությունը կտուժի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Էստոնիայում, Վրաստանում եւ Չեռնոգորիայում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: