ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանցի կապալառուները և խորհրդատուները համագործակցում են Հայաստանում կապի նոր միջանցքի կառուցման գործում

Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրուլլահ Խադեմին հայտնել է երկու երկրների միջև հաղորդակցության նոր միջանցքն ավարտելու նպատակով տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման հարցում Հայաստանի հետ համագործակցելու Իրանի պատրաստակամությունը:

«ԻԼՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ անդրադառնալով հատկապես տրանսպորտային ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նպատակով անցած տարի Հայաստան կատարած իր այցին՝ Խեյրոլլահ Խադեմին ասել է.«Իրանը ձգտում է ընդլայնել իր տարանցիկ առավելությունները՝ կառուցելով նոր միջազգային ուղիներ: Այդ նպատակով կառուցվել կամ կառուցվում են նոր ավտոմոբիլային, երկաթուղային և ծովային երթուղիներ, որոնք հեշտացնում են Իրանի հասանելիությունը Հյուսիս-Հարավ միջանցքին և եվրոպական երկրներին, նվազեցնելով փոխադրման ժամանակը և, հետևաբար, տրանսպորտային ծախսերը»:

Իրանում Հայաստանի դեսպանը գոհունակություն է հայտնել ճանապարհաշինության ոլորտում իրանական ընկերությունների հետ համագործակցության կապակցությամբ և ասել. «Հայաստանը ողջունում է համագործակցությունը իրանցի ճարտարագետների և կապալառուների հետ՝ շնորհիվ ճանապարհաշինության, հատկապես կամուրջների և թունելների կառուցման իր արժեքավոր փորձի, և պատրաստակամություն կա՝ Իրանի օգնությամբ կառուցել այս միջանցքի հարավային հատվածը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: