ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալեքսանդր այգու Անհայտ զինվորի հուշահամալիր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդր այգու Անհայտ զինվորի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրի մոտ ու ծաղիկներ խոնարհեց Անմար կրակի մոտ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Վարչապետն ապրիլի 20-ին հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

 Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: