ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայում ՌԴ դիրքերի վրա քիմիական հարձակում է իրագործվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանն անօդաչու թռչող սարքից թունավոր նյութերի կիրառմամբ հարձակում է իրականացրել Ուկրաինայում ռուսական զորքերի դիրքերի վրա։ Այդ մասին շաբաթ հայտարարել է ՌԴ ՊՆ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«2022 թվականի ապրիլի 21-ին անօդաչու թռչող սարքից ռուսական զորքերի դիրքերի վրա գցվել է ամպուլներով կոնտեյներ։ Նախատեսվում էր, որ երբ դրանք կոտրվեն, քիմիական ռեակցիա տեղի ունենա, որը կառաջացնի պայթյուն և հրդեհ՝  թունավոր նյութերի արտանետմամբ»,- ասել է նա։

Կիրիլովի խոսքով, ամպուլների պարունակության առնչությամբ ՌԴ ՊՆ 27-րդ գիտական կենտրոնի լաբորատորիայում քիմիական անալիզ է իրականացվում:

«Այսպիսով, փորձելով վարկաբեկել ռուսական զորքերի հատուկ ռազմական գործողությունը, Կիևի ռեժիմը, ամերիկյան վարչակազմի առաջարկով, կարող է մոտ ապագայում իրականացնել այնպիսի սցենարներ, որոնք կհանգեցնեն տասնյակ հազարավոր ուկրաինացիների մահվան և առաջացնել բնապահպանական ու հումանիտար աղետ»,- ընդգծել է գեներալը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: