ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ ձյուդոիստներն անհաջող են մասնակցել Եվրոպայի առաջնությանը

Սոֆիայում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներ, 73 կգ քաշայիններ  Արսեն Ավետիսյանը և Ֆերդինանդ Կարապետյանը անմասն մնացին խաղարկված մեդալներից: Այս  մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Արսենը առաջին գոտեմարտում  Կոսովոյի պատվիրակին հաղթելուց հետո, երկրորդ փուլում  պարտվեց ռումինացի մրցակցին և դուրս մնաց պայքարից: 

Մեր առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում   հանդիպեց  ռումինացու հետ, թիմակցի օրինակով ճաշակեց պարտության դառնությունը ու վերածվեց հանդիսականի:

Տղաները վերադարձել են Գորի, միացել են այնտեղ  մարզվող թիմակիցներ Գասպար Հայրապետյանին, Շահեն Աբաղյանին / երկուսն էլ` 60 կգ /, Արտյոմ Ղալաչյանին / 66 կգ / և  Մերուժան Սարգսյանին / 73 կգ /: Նշած մարզիկներին, ինչպես նաև Արսեն Ավետիսյանին,  հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը   կուղեկցի Բոսնիայի Սարաևո, որտեղ մայիսի 5 – 8 –ը տեղի կունենա Եվրոպայի գավաթի  խաղարկության փուլերից մեկը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: