Երևանում տեղի կունենա EMERGE տեխնոլոգիաների և ստարտափների միջազգային համաժողովը
Հունիսի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու են ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից: Բանախոսների թվում են TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն է մասնագետներին, հիմնադիրներին և ներդրողներին պատմել ՏՏ ոլորտի զարգացման միտումների ու պատկերացումների մասին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների միջև ցանցերի ձևավորման հարթակ դառնալ:
Հիմնական բեմում լինելու է ելույթների երկու ուղղություն՝ թրենդեր (#trendwatching) և հաջողության պատմություններ (#founderstories): Առաջինի ընթացքում փորձագետները կքննարկեն, թե ինչպես է տեխնոլոգիաների արագ զարգացումն ազդում մեր կյանքի վրա, իսկ երկրորդի ընթացքում ստարտափների հիմնադիրները կկիսվեն իրենց հաջողության պատմություններով և մարտահրավերներով, որոնց միջով ստիպված են եղել անցնել: Բացի այդ՝ նրանք կներկայացնեն ընկերության ռազմավարության ստեղծման, իրենց տեղը գնահատելու, համաշխարհային շուկա մուտք գործելու և վենչուրային կապիտալ ներդրումներ ներգրավելու իրենց փորձը:
EMERGE-ի մասնակիցներն ունեն նաև matchmaking-ի՝ բանախոսների և ներդրողների հետ դեմ առ դեմ հանդիպումների, մենթորական սեսիաների, ինչպես նաև համաժողովից հետո հավելյալ միջոցառումների և երեկույթների մասնակցելու հնարավորություն։
Համաժողովի մյուս և ամենակարևոր բաղադրիչներից մեկը ստարտափների ամենամյա EMERGE CHALLENGE մրցույթն է, որի հաղթողները ստանալու են ներդրումներ և մրցանակներ Amazon Web Services-ից։ Անցյալ տարի EMERGE կոնֆերանսի ժամանակ ստարտափները ներգրավել են ավելի քան 5 միլիոն եվրոյի ներդրումներ:
EMERGE կոնֆերանսը նվիրված է նոր տեխնոլոգիաներին, ստարտափ խնդիրներին և ՏՏ ոլորտում համաշխարհային միտումներին։ Երկու օրվա ընթացքում միջոցառմանը ելույթ կունենան մի քանի տասնյակ բանախոսներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ վենչուրային ներդրումների ոլորտից Speedinvest-ը և Runa Capital-ը, ներդրողների պատվիրակություն Չեխիայից (Presto Ventures, Depo Ventures), աքսելերատորներ Startups Wise Guys-ը, Rockstart-ը և ավելի քան հարյուր հիսուն ներդրողներ:
Համաժողովն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Պաշտոնական լեզուն անգլերենն է։ Կոնֆերանսին ելույթ կունենան Մայք Բուչերը (TechCrunch, Techfugees), Ալյոնա Դոլեցկայան (Vogue Russia-ի նախկին գլխավոր խմբագիր, Interview Russia), Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Ստայան Յանկովը (PERFORM: The Unsexy Truth about (Startup) Success գրքի հեղինակ, Startup Wise Guys-ի նախկին coach), Քրիս Ֆարբերը (Openface), սթրիթ արտ նկարիչ Սերգեյ Նավասարդյանը, ինչպես նաև հայկական արմատներով առաջին միաեղջյուրի (unicorn)՝ Picsart-ի համահիմնադիր Միքայել Վարդանյանը։Համաժողովի տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց: Կոնֆերանսի գործընկերներն են Dom-Daniel, Microsoft, Amazon Web Services, Inecobank, Semrush, the Untitled, Vibranium VC, BigStory VC, Team Telecom ընկերությունները:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ