ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փեշավարում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի

 

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավար քաղաքի մզկիթում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, հաղորդում է Radio Pakistan ռադիոկայանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 72 զոհի մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Փեշավարում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 90-ի, փրկարարական գործողությունը շարունակվում է, կատարվում է փլատակների հեռացում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության տվյալներով, որոնց հղում է անում Radio Pakistan-ը, ավելի քան 200 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից մոտ 100-ը բժշկական օգնություն են ստանում, մյուսները դուրս են գրվել:
Հիշեցնենք, որ մզկիթում պայթյունը տեղի է ունեցել հունվարի 30-ին, աղոթքի ժամանակ։ Ականատեսների խոսքով` մզկիթում եղել է ավելի քան 100 մարդ, հավաքվածների մեծ մասը եղել են ոստիկանության, բանակի և սակրավորական ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Մզկիթի մի մասը և շենքի տանիքը փլուզվել են։

 


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 32%
Քամի՝ 4,63 կմ/ժ
17 C°
 
17°   
23.03.2023
18°  11° 
24.03.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։