ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

G7-ի առաջնորդները հայտարարել են Ուկրաինայում Ռուսաստանի «հաղթանակը կանխելու» մտադրության մասին

© EPA/MATTHIAS HIEKEL

Յոթնյակի (G7) երկրների ղեկավարները հայտարարել են Ուկրաինայում Ռուսաստանի «հաղթանակը կանխելու» մտադրության մասին։ Այս մասին ասվում է կիրակի օրը հրապարակված նրանց համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Մեծ յոթնյակը և Ուկրաինան միավորված են այս դժվարին պահին և այս երկրի համար ժողովրդավարական, բարգավաճ ապագա ապահովելու իրենց ցանկության մեջ: Մենք միասնական ենք մեր վճռականության մեջ՝ թույլ չտալու նախագահ Վլադիմիր Պուտինին հաղթել Ուկրաինայի դեմ իր պատերազմում»,- ասված է կոմյունիկեի մեջ։

G7-ի առաջնորդները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ վիրտուալ հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունն Ուկրաինային։

«Մեզ համար պատիվ էր, որ մեզ միացավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Մենք նրան վստահեցրել ենք մեր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն Ուկրաինայի պաշտպանությանը»,- ասված է հայտարարության մեջ։

G7-ի առաջնորդները նշել են, որ պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, նրա «բարեկեցիկ և ժողովրդավարական ապագան միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։

G7-ի ղեկավարները նաև մասնավոր ընկերություններին կոչ են արել «միջոցներ չտրամադրել» Ռուսաստանին։ «Հարգարժան մասնավոր ընկերությունները չպետք է իրենց գործունեությունից եկամուտներ տրամադրեն ռուսական ռեժիմին կամ նրա դուստր ձեռնարկություններին, որոնց միջոցով մատակարարվում է ռուսական ռազմական մեքենան»,- ասվում է փաստաթղթում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: