ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանի իշխանություններին հորդորում է զսպվածություն դրսևորել

1lurer

Նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կայացած ռազմավարական երկխոսության շրջանակում կողմերը հաստատել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման հանձնառությունը ու Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը: Ինչպես հայտնում է ԱՅՍՕՐ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Նա անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող բողոքի ակցիաներին՝ նշելով, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի մաս են հանդիսանում։

«Մենք լիովին աջակցում ենք կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքների հիմնարար ազատությունները։ Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ եղանակով։ Իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,- ասել է Փրայսը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    15 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: