Հակոբ Սիմիդյանը Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու հեռանկարները. կստորագրվի հուշագիր
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր մակարդակի համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում՝ մասնավորապես, առևտրաշրջանառության, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության և գյուղատնտեսության։ Ստորև գրառումն ամբողջությամբ.
«Այսօր ընդունել եմ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորած պատվիրակությանը։
Բոլորիս համար շատ կարևոր է, որ շուրջ երկու տարի Քովիդ-19-ով պայմանավորված երկար դադարից հետո կրկին կարող ենք փոխադարձ այցերով վերսկսել մեր երկու երկրների համատեղ աշխատանքները և առավել արդյունավետ ընթացք տալ արդեն գոյություն ունեցողներին։
Այսօրվա հանդիպումը յուրահատուկ էր նրանով, որ ընթանում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարում։
Ողջունելով Ալի Աքբար Մեհրաբիանի գլխավորած ներկայացուցչական այցը Շրջակա միջավայրի նախարարություն, փաստել եմ, որ հայ-իրանական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն․ մենք ոչ միայն հարևան երկրներ ենք, այլև բարեկամ ժողովուրդներ։ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր մակարդակի համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում՝ մասնավորապես, առևտրաշրջանառության, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության և գյուղատնտեսության։
Իմ գոհունակությունն եմ հայտնել, որ Հայաստան պատվիրակության այցի ընթացքում Երևանում գումարվելու է նաև միմյանց մայրաքաղաքներում ամենամյա հաճախականությամբ անցկացվող Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը, ինչը ևս մեկ անգամ փաստում է մեր երկրների երկուստեք բարեկամական հարաբերությունները և պատրաստակամությունը համատեղ աշխատել ամենլայն համագործակցային փաթեթով։ Ուրախ եմ նաև, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կստորագրվի երկար նախապատրաստած և շատ կարևոր հուշագիր, որով մենք կարող ենք նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության նոր ուղղություններ սահմանել և զարգացնել։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը ևս անդրադարձել է հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և նույնպես փաստել, որ Հայաստանի և է Իրանի Իսլամական Հանրապետության միջև մշտապես առկա է եղել ջերմ բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք շրջակա միջավայրի ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։
Քննարկել ենք մասնավորապես ջրային ոլորտի, բնության հատուկ պահպանվող տարածքների, կենսաբազմազանության, էկոզբոսաշրջության ոլորտի խնդիրներ։
Քննարկվել է Արաքս Սահմանային գետի վերաբերյալ վերջին ամսիների արդյունավետ համատեղ աշխատանքը և արձանագրած հաջողությունները, և երկուստեք մեր պատրաստակամությունն ենք հայտնել շարունակել համագործակցությունը բնապահպանական բոլոր ուղղություններով։
Արդյունավետ եմ գնահատել ԻԻՀ ամբողջ մասնագիտական խմբի աշխատանքները և փաստել, որ մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները իրենց դրական ազդեցությունն են թողել նաև այսաստիճան կարևորության աշխատանքներում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի և իրանական կողմից ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մասնագետի գլխավորությամբ էլ ավելի ակտիվացնել ընթացիկ աշխատանքները՝ ամիսներ անց առավել նշանակալի արդյունքներ գրանցելու նպատակով։
Անդրադարձ է եղել նաև ջրամբարների կառուցմանը և հայկական կողմի անունից ևս մեկ անգամ հաստատակամություն եմ հայտնել համագործակցելու ջրամբարների նախագծման և ջրային ռեսուրսների ոլորտում այլ ծրագրերի համակգործակցության հարցերում։
Մեր երկու երկրների կառավարությունները դրսևորում են քաղաքական անհրաժեշտ կամք և հետևողականություն՝ զարգացնելու մեր միջպետական հարաբերություները տարբեր ոլորտներում ևհույս ունեմ այս այցը խթան կհանդիսանա հայ-իրանական կապերն ամրապնդելու և շրջակա միջավայրի ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի օրակարգի ընդլայնման և համատեղ նոր ծրագրերի իրականացման համար։
Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, վերահաստատել ենք տարածաշրջանում շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն կառավարմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման մեր պատրաստակամությունը։
Հանդիպման ավարտին նախարար Ալի Աքբար Մեհրաբիանն ինձ հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ տեղում ծանոթանալու շրջակա միջավայրի ոլորտում և հատկապես ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում իրանական փորձին ծանոթանալու»։
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի դեսպանին Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է մաքսային ծառայության արդյունավետ աշխատանքի ավանդը՝ երկու երկրների միջև արձանագրված...
- Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է. ԻԻՀ դեսպան Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է, ու Հայաստանի նկատմամբ էլ այդ քաղաքականությունն ենք վարում:
- Գնել Սանոսյանն Իրանի քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը Նախարար Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին,...
- Թավրիզում կհիմնվի Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու...
- Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս Մենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ ենք և ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
28.12.2024
0° 0°
29.12.2024
Հարցում