ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408 դրամ -2,82 EUR - 430 դրամ -1,48 RUB - 7 դրամ -0,74 GBP - 502 դրամ +0,39
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ն չպետք է պատրանք ունենա, որ Ռուսաստանը կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը

© Пресс-служба Министерства иностранных дел РФ/ТАСС

Հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է պատրանքներ ունենա, որ Ռուսաստանը պարզապես կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի ադամակցությանն այս դաշինքին: Այս մասին երկուշաբթի լրագրողներին է ասել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք դիտարկում ենք ամբողջական իրավիճակը: Իրավիճակն, իհարկե, արմատապես փոխվում է տեղի ունեցողի ֆոնին։ Վերջերս մեր կողմից տարբեր մակարդակներով մեկնաբանություններ են արվել։  Այս ամենը (ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու շուրջ ստեղծված իրավիճակը - նշում է ՏԱՍՍ-ը) Արևմուտքի քաղաքական շրջանակների և, մասնավորապես, Հյուսիսային Եվրոպայի երկրներում կատարվող աշխարհում կատարվողի բացարձակ կեղծ և խեղաթյուրված ընկալման արտացոլումն է»,- ասել է փոխնախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

«Այն, որ այս որոշման արդյունքում Շվեդիայի, ինչպես և Ֆինլանդիայի անվտանգությունը չի ամրապնդվի, միանգամայն պարզ է մեզ համար: Իսկ թե ՆԱՏՕ-ի այս ընդհանուր կոնֆիգուրացիայի փոփոխությունից հետո ինչ տեսքով ենք ապահովելու մեր անվտանգությունը, դա առանձին հարց է։ Դա կախված կլինի նրանից, թե գործնական առումով ինչ արդյունք կունենա Ֆինլանդիայի և Շվեդիայի ակնկալվող միացումը Հյուսիսատլանտյան դաշինքին: Բրյուսելում և Վաշինգտոնում և ՆԱՏՕ-ի այլ մայրաքաղաքներում նրանք չպետք է պատրանքներ ունենան, թե մենք պարզապես կհամակերպվենք դրա հետ»,- ասել է Ռյաբկովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 38%
Քամի՝ 3,09 կմ/ժ
22 C°
 
27°  17° 
26.06.2022
31°  18° 
27.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: