ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408 դրամ -2,82 EUR - 430 դրամ -1,48 RUB - 7 դրամ -0,74 GBP - 502 դրամ +0,39
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ներկայացուցիչները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում

Մայիսի 7-ից 14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի բազկամարտի հավաքականի մարզիկները 11 ոսկե, 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ են նվաճել:

Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը` առաջ անցնելով Թուրքիայի հավաքականից։

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ արդյունքներն ավելի քան գոհացնող են:

«Բավականին լուրջ արդյունքներ ենք գրանցել: Մեր մարզիկները մասնակցել են գրեթե բոլոր դասակարգումներում, տարբեր քաշային կարգերում` աջ և ձախ ձեռքով»,- ասում է Սարգիս Ստեփանյանը և ընդգծում՝ առաջնության մասնակիցներից 6-ը հաշմանդամություն են ձեռք բերել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում:

Ֆեդերացիայի նախագահը փաստում է, որ հատկապես ուրախացրել է Սարգիս Հարությունյանի գրանցած արդյունքը. «Սարգիսը, որն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում է հաշմանդամություն ձեռք բերել, աջ ձեռքով ոսկե մեդալ նվաճեց՝ եզրափակչում առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ: Երկար տարիներ է, ինչ մրցակիցը մարզվում է ու բավականին փորձառու է»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ֆեդերացիայի աջակցությամբ Հայաստանի բազկամարտի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը 14 մարզիկ է մասնակցել:

Մարզիկներն արդեն Երևանում են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 3,09 կմ/ժ
21 C°
 
27°  17° 
26.06.2022
31°  18° 
27.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: