ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բացվելիք բոլոր ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և օրենսդրություններով, որոնցով անցնում են. Արարատ Միրզոյան

Այն, ինչ կա Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանին, բավականին թափանցիկ և հրապարակային է։ Կան մի քանի ուղղություններ, որոնցով ունենք որոշակի առաջընթաց, կան ուղղություններ, որտեղ դեռ փորձում ենք հասկանալ այն հնարավոր կետերը, որտեղ դիրքորոշումները կարող են կամ շանս ունեն համընկնելու, ԱԺ-ում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է Aysor.am-ը:

«Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա, երեկ հանդիպել են փոխվարչապետերը, կա պայմանավորվածություն՝ մյուս հանդիպումը կազմակերպել Մոսկվայում։ 

Մյուս ուղղությունը տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման մասին է, և այստեղ ևս որոշակի պատկերացումների համընկնումներ կան։ Կարող եմ վերահաստատել՝ բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և այն երկրների օրենսդրություններով, որոնցով անցնում են» , - հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Նախարարն ասաց, թե Զանգեզուրի միջանցքն այն տրամաբանությամբ, որով շրջանառվում է 2 տարի շարունակ և որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել, Հայաստանի համար անընդունելի է։

«Կարծեք թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու, բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են»  - ասաց ԱԳ նախարարը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: