ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական արբանյակն օգտագործվելու է սահմանազատման գործընթացում. Նախարար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հաստատում է՝ հայկական արբանյակն օգտագործվելու է սահմանազատման գործընթացում։ Մանրամասներ, սակայն, նախարարն այս պահին չի ներկայացնում:

«Արբանյակի հետ կապված որոշ հարցեր կան, որոնց մասին այս պահին չենք կարող խոսել, ամբողջությամբ դա դեռ գաղտնազերծված թեմա չէ: Զգուշությունը պահելու համար ես կխնդրեմ, որ այս հարցի մասին խոսենք ուշ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նախարարը:

Նա ասաց, որ թեման բոլորի ուշադրության կենտրոնում է, բայց խնդրեց զգուշավոր լինել այս հարցում:

«Մանրամասներ չենք կարող ներկայացնել», - նշեց Խաչատրյանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը միայն վստահեցրեց, որ, այո՛, սահմանազատման գործընթացում անպայման օգտագործելու է արբանյակը: «Ցանկացած նպատակի համար, որ կարող է նպաստավոր լինել մեր երկրի համար, օգտագործվելու է», - ընդգծեց նախարար Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ 2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22։35-ին, «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    22°  12° 
    21.05.2024
    19°  13° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: