ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ՄԻՊ-ը կարևորում է ատելության ու բևեռացված խոսքի դեմ աշխատանքը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ջանքեր է գործադրում՝ աջակցելու գերիների, պահվող քաղաքացիական անձանց ու անհետ կորած անձանց վերադարձի ուղղությամբ, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, փոխանցում է aysor.am-ը:

Նա ասաց, թե աջակցում են նաև գերիների ընտանիքների խնդիրների լուծմանը:

«Դրանք սոցիալական են, տնտեսական ու հոգեբանական, այս առումով մենք շատ ակտիվ ենք ներգրավված ընտանիքների հետ աշխատանքներում, պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, նաև հետևում ենք գործերի ընթացքին», - ասաց ՄԻՊ-ը:
Նա ընդգծեց, թե հետպատերազմական հումանիտար խնդիրների հաղթահարումը առաջնահերթություն է իրենց համար:
ՄԻՊ-ը կարևորում է նաև ատելության ու բևեռացված խոսքի դեմ աշխատանքը:

«Այս առումով մենք սկսել ենք այս խոսակցությունները տարբեր շահակիցների հետ, դրանք նաև ԶԼՄ-ներն են, որոշ պատգամավորներ, նաև քաղհասարակությունը», - ասաց Գրիգորյանը:

Երրորդ առաջնահերթությունը ՄԻՊ-ի համար հավասարության օրակարգն է:

«Սա շատ մեծ օրակարգ է, որի ներքո պետք է հասկանալ կանանց քաղաքական ու տնտեսական հզորացումը, պետք է հասկանալ հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության ու տարբերակված վերաբերմունքից պաշտպանության մեխանիզմները, պետք է հասկանալ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը, այս առումով բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել Արդարադատության նախարարության ու քաղհասարակության հետ։ Բոլորի համոզմունք այն է, որ մեզ պակասում է համակարգային, լիարժեք օրենսդրություն, որը  կսահմանի՝ ինչ է խտրականությունը, կտա դրա տեսակները, որը կնախատեսի պաշտպանության մեխանիզմներ», - հայտարարեց ՀՀ ՄԻՊ-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: