ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրավապահ համակարգերում կանանց ներգրավումը ընտանիքում բռնության դեպքերի պատշաճ արձագանքի երաշխիքներից մեկն է. ՄԻՊ

Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում» թեմայով հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակի նախաձեռնությամբ:

ՄԻՊ-ից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ընտանեկան բռնության վիճակագրությունը, խնդրի կանխարգելմանն ուղղված պետական ծրագրերը, ինչպես նաև ներկայացնել օրենսդրական առաջարկներ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի, դեպքերի արագ արձագանքման և արդյունավետ կանխարգելման մեխանիզմների բարելավման նպատակով:

Պաշտպանն առաջարկություն է ներկայացրել նաև կրթական և իրազեկման աշխատանքների կազմակերպման համար։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ շեշտել է, որ իրավապահ համակարգերում կանանց ակտիվ մասնակցությունը, կանանց ակտիվ ներգրավումը տեսնում է որպես ընտանիքում բռնության դեպքերի պատշաճ արձագանքի երաշխիքներից մեկը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ և փորձագետներ, կառավարության ներկայացուցիչներ, միջազգային հանրության ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, գենդերային փորձագետներ և իրավաբաններ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    04.10.2024
       
    05.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: