ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանցի գեներալը սպառնացել է Թել Ավիվն ու Հայֆան «հողին հավասարեցնել»

hispantv.com

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Քումարս Հեյդարին ասել է, որ երկրի հարձակողական զինատեսակները հնարավորություն են տալիս «գետնին հավասարեցնել» իսրայելական Թել Ավիվ և Հայֆա քաղաքները։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը։

«(Իրանի) հոգևոր առաջնորդի (Ալի Խամենեիի) հրահանգով թշնամու ամենափոքր սխալի դեպքում մենք գետնին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- ասել է նա։ Հեյդարին նշել է, որ Իրանի զինված ուժերին սպասարկող անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ցամաքային զորքերի հրթիռային զինատեսակների հեռահարությունը մեծացել է։ Նոր զինատեսակների «խելացի բաղադրիչի» ավելացմանը զուգընթաց զգալիորեն բարձրացել է զորքերի մարտունակությունը՝ «անխոհեմ ագրեսիային արձագանքելու համար»։

«Իրանի Իսլամական Հանրապետության հարձակողական և պաշտպանական ձեռքբերումներն այսօր նյարդայնացնող են մեր երկրի թշնամիների համար»,- ասել է գեներալը։ Նա վստահություն է հայտնել, որ «Սիոնիստական ​​ռեժիմի կողմից օկուպացված մուսուլմանական տարածքները կվերադառնան իսլամական աշխարհ առաջիկա 25 տարում»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.12.2024
       
    07.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: