ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 416.27 դրամ +0,27 EUR - 406.03 դրամ +0,03 RUB - 7.25 դրամ +0,25 GBP - 459.31 դրամ +0,31
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեսպան Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահին

Հունիսի 15-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերը հանձնեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ղազախստանի ղեկավարի նստավայր Ակկորդայում կայացած հանդիսավոր արարողությանը նախագահ Կ-Ժ.Տոկաևը նշեց, որ ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանը Ղազախստանի առանցքային գործընկերներից է։ Ընդգծելով, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները ձևավորված են խորը պատմական կապերի վրա, Ղազախստանի ղեկավարը հույս հայտնեց, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղությունը և բարգավաճումն էլ ավելի կամրապնդեն հայ-ղազախստանյան բազմաոլորտ երկկողմ ու բազմակողմ գործընկերությունը։

Հաջորդած ճեպազրույցին դեսպան Ա.Ղևոնդյանը պատրաստակամություն հայտնեց ջանքեր գործադրելու ժողովուրդների բարեկամության, ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքի և այլ՝ Հայաստանի ու Ղազախստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին 1999թ. սեպտեմբերի 2-ին Մեծ պայմանագրով ամրագրված հիմնարար սկզբունքների վրա խարսխված հայ-ղազախստանյան միջպետական հարաբերությունների ներուժի ընդլայնման և կիրառման հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 47%
Քամի՝ 2,06 կմ/ժ
13 C°
 
25°  13° 
26.09.2022
28°  15° 
27.09.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: