Կայունացած դրամ. դրակա՞ն, թե՞ բացասական հետևանքներն են գերակշռում

Դոլարի նկատմամբ վերջին շրջանում կարծես թե անընդհատ կայունացող դրամը տնտեսությունում մի շարք անհանգստությունների, դժվարությունների, իսկ որոշ հատվածներում՝ հնարավորությունների պատուհան է բացել:
Բազմիցս է խոսվել դրա և՛ պատճառների, և՛ հետևանքների մասին: Երկուսի դեպքում էլ առչնվում ենք մի շարք գործոնների համախմբի հետ: Պատճառների թվում՝ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում դոլարայինից ռուբլով վճարմանն անցումը: Այստեղ ընդգծենք հատկապես գազի դիմաց այլևս ռուբլով վճարելու հանգամանքը, ինչը կտրուկ նվազեցրել է դոլարի պահանջարկը մեր շուկայում: Պատճառներից են նաև օտարերկրացիների մեծ ներհոսքը դեպի Հայաստան՝ իրենց հետ բերած դոլարային մեծ պաշարներով, ի դեպ, որոնք շատ դեպքերում անընդհատ հոսքեր են՝ հաշվի առնելով հանգմանքը, որ նրանց թվում շատ են արտերկրի հետ աշխատող և դոլարով եկամուտ վաստակող մասնագետները: Այս գործոնի հետ փոխկապակցված՝ նշենք նաև դոլարային տրանսֆերտների աճը: Դրամի կայունացման որոշիչ գործոններից է նաև Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձր մակարդակը:
Հետևանքները, որոնք թերևս ավելի են կարևորվում այս պահին, ըստ էության կարելի է բաժանել երկու խմբի. բացասական և դրական: Կայունացած դրամը բավական մեծ բացասական ազդեցություն ունի արտահանողների համար, որոնք մատակարարների կամ վերջնական սպառման գործակալների հետ հիմնականում կնքում են միջինաժամկետ և երկարաժամկետ պայմանագրեր ֆիքսված գներով: Արդյունքում, այդ ընթացքում ստացված դոլարային եկամուտները նվազում են, ինչը երկար պահպանվելու դեպքում կնվազեցնի արտահանման ծավալները, իսկ այդ ընթացքում, արտահանողը կա՛մ պետք է վնասով աշխատի մինչև իրավիճակի կայունացումը, կա՛մ դիմի կոմպենսացնող գործողությունների՝ ի դեմս սեփական ծախքերի նվազման: Վերջինս իհարկե հղի է այդ թվում՝ սոցիալական լարվածության նոր ալիքով: Իսկ արտահանման պարագայում, ընդհանուր առմամբ ոլորտը մեծ հարվածի ներքո է, որի երկարաժամկետ հետևանքները տնտեսության համար մեծ գին են արժենալու:
Դոլարի ցածր փոխարժեքի բացասական հետևանքներն զգացվում են նաև այն ոլորտներում, որտեղ ակնկալվող եկամուտները ևս դոլարային են: Օրինակ ներդրումային հատվածը կարող է տուժել, քանի որ մեծամասամբ օտարերկրյա ներդրումներից ստացվող/ անկալվող շահույթը դոլարով է, ուստի արժեզրկված դոլարը նվազեցնում է երկրի ներդրումային գրավչությունը: Սա բնականաբար վերաբերում է նաև դոլարով տրանսֆերտ կամ այլ եկամուտ ստացող սուբյեկտներին ու անձանց:
Անդրադառնանք դրական հնարավորություններին: Ցավոք այստեղ ունենք մի իրավիճակ, երբ խիստ հակասական է հարցը, թե որքանով են այդ հնարավորությունները դրական, կամ որ ավելի ճիշտ է՝ դրական են ում համար: Նախ, նշենք, որ դժվար կլիներ գերագնահատել կայունացող դրամի ողջ «հմայքը», եթե դա լիներ սեփական տնտեսության կայունացման, կայուն ու որակյալ տնտեսական աճի արդյունքում: Մինչդեռ դրամի կայունացումն առավելապես վերոնշյալ արտածին գործոնների ազդեցությամբ է պայմանավորված, բացառությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման գործոնի, ինչն ինքնին ուղիղ հակասության մեջ է տնտեսական աճի, տնտեսության աշխուժացման հետ: Սակայն անգամ այս պարագայում, կայունացած դրամը ստեղծում է մի շարք հնարավորություններ: Այս իրավիճակից մեծապես օգտվում են ներմուծողները: Եթե դա վերջնական արտահանելի արտադրանքի համար նախատեսված նյութատեխնիկական բազայի ներմուծումն է, ապա կարելի է որոշակի կոմպենսացնող հանգամանք գտնել նաև արտահանողի համար: Մինչդեռ Հայաստանն առավելապես պատրաստի, վերջնական սպառման ապրանք ներմուծող երկիր է, հետևաբար դրամի կայունացումը արժե դիտարկել հենց այս հատվածի համար: Օրինակելի պարագայում, սա կարող է ենթադրել, կամ առնվազն միջինաժամկետ կտրվածքով ստեղծել ներմուծվող ապրանքների մասով գնաճային ճնշումների անկման ակնկալիք: Այսինքն, սպասել, որ ներմուծվող ապրանքները կէժանանան: Դրանք ըստ էության արդեն իսկ էժանանում են, բայց սպառման շուկաներում այդ էժանացումը չի նկատվում, կամ եթե անգամ կա, ապա ոչ համաչափ մակարդակով: Միայն այս պարադոքսի պատճառների վերլուծությանը կարելի է մի ամբողջական լայնածավալ աշխատություն նվիրել, հատկապես երբ դոլարի թանկացման հակառակ էֆեկտը նկատվում է երբեմն անգամ ժամերի տարբերությամբ: Անդրադառնալով, սակայն,ներկայիս իրավիճակին, արձանագրում ենք, որ ներմուծողների համար այս իրավիճակում գերշահույթներն ապահովված են: Բնականաբար դրանց թվում՝ առավելապես խոշոր, մենաշնորհային դիրք ունեցողների համար:
Հենց այս իրավիճակում է, որ դրամի կայունացման դրական էֆեկտների մասին խոսելիս առաջանում է «ո՞ւմ համար դրական» հարցադրումը: Մանրածախ առևտրում գնապիտակներն առայժմ փաստում են՝ եթե դոլարի թուլացման բացասական հետևանքները զգում է հանրության ողջ սեգմենտն, ապա դրա դրական հետևանքների «փայատերերը» մեղմ ասած բոլորը չեն:
Մյուս կողմից շահող ներմուծումը, այս իրավիճակի երկար պահպանման հետևանքով, ի վերջո դուրս է մղելու տեղական արտադրությունը կամ առնվազն մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու:
Ինչպես տեսնում ենք, դրամ-դոլար փոխարժեքի այս իրավիճակի և՛ բացասական, և՛ դրական հետևանքների կամ ակնկալիքների արդյունքում միջին վիճակագրական քաղաքացին առայժմ միայն տուժում է: Այս իմաստով գուցե պատահականություն չէ իշխանության ներկայացուցիչների կողմից վերջին օրերին գեներացված հանրային ծառայությունների (գազ, հոսանք, ջուր) սակագների հնարավոր նվազեցման մասին քննարկումները՝ որպես դրամի կայունացման դրական ակնկալիք: Այս մասով մասամբ իհարկե կան օբյեկտիվ հիմքեր, սակայն նախ դրան լավագույն դեպքում կարելի է սպասել երեք-չորս ամսից, քանի որ սակագների նորից վերանայում հնարավոր է վերջիններից ոչ շուտ, քան վեց ամիս անց: Լինելու պարագայում, սա բնավ վատ սցենար չէ, քանի որ այդ ժամանակամիջոցը համընկնում է ցուրտ եղանակային շրջանին՝ որպես կանոն հանրային ծառայությունների սպառման պիկին: Բայց որքանով այդ դրական էֆեկտը կզգա քաղաքացին այն դեպքում, երբ բացակայում է պատշաճ մակարդակի արդյունավետություն ենթադրող հակամրցակցային պայքարը, դժվար է պատասխանել: Առնվազն այսօր, այդ թվում՝ այդ պայքարի բացակայության պատճառով է, որ դրամի կայունացման վերևում նշված դրական հետևանքները հանրության լայն շերտերի վրա չեն տարածվում:
այլ նյութեր այս թեմայով
- ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ...
- ՀՀ վարչապետի խորհրդականն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության ոլորտում կառավարության ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ:
- Իմ պատկերացմամբ՝ դա լուծում չէ. ԿԲ նախագահը՝ դրամի արհեստական արժեզրկման մասին Ըստ ԿԲ նախագահի՝ հիմա հանրության մի հատվածից, հատկապես արտահանողներից ԿԲ-ին ուղղված կոչ է հնչում՝ արհեստականորեն...
- Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան պատվիրակությանը Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակելու...
- Տնտեսությունում խնդիրների դեմ Չ՛պայքարի գնդակն իրար ուղղությամբ գլորելով… ԿԲ նախագան ասնում է, որ լուծումը Կառավարության կողմից սեկտորալ քաղաքականության իրականացումն է, այսինքն նման իրավիճակներում...
-
05:35
SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Սիրիայի հավաքականին
-
23:12
Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է կանգնած. Չավուշօղլու
-
21:47
G7-ի երկրները հունիսի 28-ին կհայտարարեն ռուսական ոսկու ներմուծման արգելքի մասին (Reuters)
-
20:49
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
18:44
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք
-
15:55
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
10:07
Այսօր Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց տոնն է
-
09:46
SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Իրանի հավաքականին
-
01:02
ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. Փաշինյանը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը
-
00:27
Դվինի հայ-իտալական հնագիտական արշավախումբն սկսել է Դվինի շրջակայքի հետախուզական աշխատանքները
-
23:11
Մեդվեդևը զգուշացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին աջակցելու դեպքում Մոլդովային սպառնացող հետևանքների մասին
-
23:05
Մի շարք խմբագիրներ հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են հարց ուղարկել Նիկոլ Փաշինյանին
-
22:46
Ռուսաստանն առաջիկա ամիսներին Բելառուսին կփոխանցի «Искандер-М» համալիրները. Պուտին
-
22:05
Սերժ Սարգսյանը չի ընդունել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը
-
21:13
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն
-
19:09
Հայկական կողմը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության հաստատման պատրաստակամությունը. Վահան Հունանյան
-
17:43
Վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
-
16:04
Թուրքիայի իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել դեպի Լիբանան չվերթերի իրականացման հնարավորություն
-
15:36
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:05
Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. Արցախի ՊՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
15:21
Իրանական հյուպատոսություն Սյունիքում. նոր հնարավորություններ Հայաստանի համար
-
17:04
Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են համաձայնագիր ստորագրել լուսնային բազայի վերաբերյալ
-
18:29
Ղազախստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին
-
14:53
Կհաջողվի՞ գազի միասնական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ-ում մինչև տարեվերջ
-
12:21
Ալիևի հայտարարությունները լրջագույն կասկածի տակ են դնում խաղաղության հասնելու Ադրբեջանի մտադրությունների անկեղծությունը. ՀՀ ԱԳՆ
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
19:00
Նենսի Փելոսիի ամուսնուն ձերբակալել են հարբած վիճակում մեքենա վարելու համար
-
09:52
Արևմուտքի նախաձեռնած հակառուսական պատժամիջոցները վաղուց են նախապատրաստվել և դժվար թե չեղարկվեն. Լավրով
-
13:09
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրոխորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 0,51 կմ/ժ