ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 416.27 դրամ +0,27 EUR - 406.03 դրամ +0,03 RUB - 7.25 դրամ +0,25 GBP - 459.31 դրամ +0,31
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի վարչապետը կառավարության հրաժարականի խնդրագիր է ներկայացրել, որը նախագահը մերժել է

REUTERS/Gonzalo Fuentes

Ֆրանսիայի վարչապետ էլիզաբետ Բոռնը նախագահ Էմանուել Մակրոնին է ներկայացրել նախարարների կաբինետի հրաժարականի խնդրագիր, որը մերժվել է: Հունիսի 21-ին այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատում, տեղեկացնում է Արմենպրես-ը:

Ինչպես նշել են Մակրոնի վարչակազմում. «պետության ղեկավարն ակնկալում է, որ կառավարությունը կշարունակի կատարել իր առաքելությունը: Ելիսեյան պալատի ներկայացուցիչերի խոսքով՝ նախագահը «մտադիր է կառուցողական լուծումներ որոնել» հունիսի 21-ին խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներում:

Կառավարության հրաժարականի խնդրագիրը տրվել է հունիսի 19-ին ավարտված խորհրդարանական ընտրությունների արդյունքների պատճառով: Դրանց արդյունքներով կառավարող դաշինքն Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) կորցրել է մանդատների հուսալի մեծամասնությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 3,6 կմ/ժ
21 C°
 
25°  13° 
26.09.2022
28°  15° 
27.09.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: