ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը Հանրապետական կուսակցության շարքերում մրցակից ունի. CNN

indianexpress

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գալիք նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու 2024թ., Հանրապետական կուսակցության այլևս ամենաակնհայտ թեկնածուն չի թվում, գրել է CNN-ը։ Հեռուստաալիքի վարկածով ՝ քաղաքական գործիչն ունի ընդդիմախոս, որը հանրապետականների փրայմերիզներում մրցակցելու հնարավորություն ունի:

CNN-ը նշում է, որ Նյու Հեմփշիրի նահանգում Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում անցկացված վերջին հարցումը գլխավորել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը՝ հավաքելով 39 տոկոս ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրել Է Թրամփը՝ 37 տոկոս, իսկ երրորդ տեղը զբաղեցրել Է ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայքլ Փենսը՝ 9 տոկոս ։

Հեռուստաալիքի վերլուծաբանների կարծիքով՝ այս հետազոտությունը հատկանշական է, քանի որ անցած աշնանը նախկին նախագահը վստահաբար առաջատարն էր Նյու Հեմփշիրում (նահանգ, որտեղ սպասվում են հանրապետականների առաջին փրայմերիզները)՝ Ֆլորիդայի նահանգապետից առաջ անցնելով 15 տոկոսով։
Բացի այդ, CNN-ը նշում է, որ ամերիկյան մեդիատարածությունում գրանցում են Դեսանտիսի որոշակի հեռացումը Թրամփից, ինչպես նաև Ֆլորիդայի նահանգապետին անվանում են նախկին նախագահի «երիտասարդ և խելացի տարբերակ»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ինքը, հնարավոր է, երրորդ անգամ ստիպված լինի առաջադրվել նախագահի պաշտոնում, պաշտոնական հայտարարություն դեռ չի հնչել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: