ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 408.56 դրամ +0,56 EUR - 430.54 դրամ +0,54 RUB - 7.67 դրամ +0,67 GBP - 502.73 դրամ +0,73
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ շնորհեցին

aussiedlerbote.de

 

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային դաշինքին անդամակցելու թեկնածուների կարգավիճակի տրամադրմանը: Այս մասին Twitter-ում հայտնել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, փոխանցում է Sputnik Արմենիան։
«Համաձայնություն եղավ։ Եվրախորհուրդը քիչ առաջ որոշեց ԵՄ երկրի թեկնածու կարգավիճակ շնորհել Ուկրաինային և Մոլդովային»,–գրել է նա։
Ուկրաինայի և Մոլդովայի համար դրական որոշման ընդունման մասին Twitter-ում հայտնել է նաև Լյուքսեմբուրգի վարչապետը:
Եվրախորհուրդը հետագա քայլերը կանի թեկնածու երկրների կողմից Եվրոպական հանձնաժողովի ձևակերպված պայմանների կատարումից հետո։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը խորհուրդ էր տվել ԵՄ-ում թեկնածուների կարգավիճակ տրամադրել Ուկրաինային եւ Մոլդովային, իսկ Վրաստանին հորդորել էր առայժմ կատարել պայմանները:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 0,51 կմ/ժ
17 C°
 
32°  20° 
28.06.2022
34°  22° 
29.06.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: