ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԳԱԾ-ը հայտարարում է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտական պարբերականներում հոդվածների տպագրության մրցույթ

 «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է մրցույթ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտական պարբերականներում հոդվածներ տպագրելու համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից, հոդվածները պետք է տպագրված լինեն ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող ամսագրերում կամ ընդգրկված լինեն «Science Citation Index Expanded (SCIE)», «Social Sciences Citation Index (SSCI)», «Emerging Sources Citation Index (ESCI)», «Arts&Humanities Citation Index (AHCI)», «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։

«Մեկ հոդվածի համար տրվող ֆինանսավորման չափը կազմում է 500.000 ՀՀ դրամ։ Մրցույթին ներկայացվող գիտական հոդվածը պետք է տպագրված և հասանելի լինի առցանց կամ տպագիր տարբերակով՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ ժամանակահատվածում: Մրցույթին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է:

Յուրաքանչյուր հայտատու մրցույթին կարող է ներկայացնել առավելագույնը երկու գիտական հոդված։ Հայտատուի կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետությունում և նշված լինի տպագրված հոդվածում որպես հեղինակի պատկանելության վայր։

Հայտերի գնահատումն իրականացնելու է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովը։

Մրցույթի մանրամասները՝ այստեղ»,- ասվում է հայտարարության մեջ:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: