ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական խորհրդարանի պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանում են Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ- Յան Ռուիսենի եւ Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունները:

ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրության համաձայն, հյուրերը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ հունիսի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակությունների անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթանալով Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին` Բերտ- Յան Ռուիսենը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Շատ շնորհակալություն շրջայցի համար: Ցուցադրությունը շատ հուզիչ է: Այն ցույց է տալիս հայերի ողբերգական ճակատագիրը: Մենք չպետք է մոռանանք սարսափելի արարքները եւ պետք է կենդանի պահենք այս ցեղասպանության հետ կապված հիշողությունները»,- նշել է նիդերլանդացի պատգամավորը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: