ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Սիրիայի հավաքականին

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց SADA CUP միջազգային մրցաշարը:

Հայաստանի ազգային հավաքականը վերջին՝ երրորդ խաղում մրցեց «Սիրիա»-ի հետ և պարտություն կրեց 57։59 հաշվով, փոխանցում է bfa.am:

Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Ալբերտ Թադևոսյանը՝ վաստակելով 19 միավոր: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին, իսկ երկրորդ խաղում 77։73 հաշվով առավելության էր հասել Իրանի նկատմամբ:

Արդյունքում SADA CUP մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեց Իրանի հավաքականը:

Հայտնի դարձան նաև մրցաշարի լավագույնները՝

Լավագույն խաղարկող՝ Ալբերտ Թադևոսյան (Հայաստան)

Լավագույն պաշտպան՝ Անդրե Սպայթ Մկրտչյան (Հայաստան)

Լավագույն թեթև հարձակվող՝ Մեթյու Մադոյան (Հայաստան)

Լավագույն ծանր հարձակվող՝ Օմար Իդելբի (Սիրիա)

Լավագույն կենտրոնական՝ Հասան Ալիակբարի (Իրան)

MVP-ն բաժին հասավ իրանցի Սինա Վահեդիին:

Մրցանակակիրներին պարգևատրեցին ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը, ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը և SADA ընկերության մարքեթինգի գլխավոր տնօրեն Նարինե Գալստյանը:

SADA CUP մրցաշարին մասնակցեց չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն:

Հիշեցնենք, որ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: