ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405 դրամ -0,91 EUR - 417 դրամ -0,56 RUB - 6 դրամ -0,66 GBP - 492 դրամ -0,25
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են

Սույն թվականի հուլիսի 5-ից «Յուքոմ» ընկերության շարժական կապի բաժանորդները կօգտվեն «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀՀ բոլոր օպերատորների համար կարգավորվող սակագներից։ Մասնավորապես՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգում մուտքային զանգերի համար կգործի 13 դրամ/րոպե, իսկ դեպի Ucom ցանց և տեղական զանգերի համար՝ 27 դրամ/րոպե սակագինը։ SMS-հաղորդագրությունների գինը 10 դրամ/SMS է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Յուքոմ» ընկերությունից։

«Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգում ինտերնետի սակագինը Ucom-ի բաժանորդների համար կմնա անփոփոխ՝ 15 դրամ/ՄԲ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռոումինգում Ucom հեռախոսահամարից օգտվելու համար մինչև Հայաստանից մեկնելն անհրաժեշտ է ակտիվացնել նշյալ ծառայությունը: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հրահանգներին: Ռոումինգի ակտիվացումն անվճար է:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 17%
Քամի՝ 0 կմ/ժ
35 C°
 
39°  23° 
15.08.2022
40°  24° 
16.08.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: