ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խերսոնի մարզը նախապատրաստվում է հանրաքվեի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով

Сергей Мальгавко/ТАСС

Ուկրաինայի Խերսոնի մարզի (ներկայում գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ) իշխանությունները սկսել են նախապատրաստվել հանրաքվեի, որը կորոշի տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնությանը միացնելու հարցը, հայտարարել է մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի  ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը Telegram ալիքում հրապարակված տեսանյութում, գրում է ՏԱՍՍ-ը։ 

«Այո, մենք պատրաստվում ենք հանրաքվեի, և մենք այն կանցկացնենք: Խերսոնի մարզը կորոշի միանալ Ռուսաստանի Դաշնությանը, այն կդառնա լիարժեք սուբյեկտ», - ասել է Ստրեմուսովը:

Մարզի իշխանությունները հանրաքվեի նախապատրաստման համար սկսել են տարածաշրջանում բնակվողների հաշվառման գործընթացը, հավելել է Ստրեմուսովը։

Խերսոնի մարզը գտնվում է Ուկրաինայի հարավում՝ սահմանակից է Ղրիմին։ Մարտի կեսերին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարզը գտնվում է ռուսական զորքերի ամբողջական վերահսկողության տակ։ Ապրիլի վերջին մարզում ձևավորվել է ռազմաքաղաքացիական վարչակազմ։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: