ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Վրաստանին 5 մլն ֆունտ ստերլինգ լրացուցիչ ֆինանսական աջակցություն կտրամադրի

David Mdzinarishvili / Reuters

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Վրաստանին 5 մլն ֆունտ ստերլինգ լրացուցիչ ֆինանսական աջակցություն կտրամադրի կիբերտարածության սպառնալիքների դեմ պայքարելու համար: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ: 

«Մեծ Բրիտանիան ունի համաշխարհային առաջատար կիբերփորձագիտություն: Այսօր հայտարարված օգնությունը կպաշտպանի ոչ միայն Վրաստանը, այլև Մեծ Բրիտանիան և այլ ազատ ժողովրդավարական երկրներ»,- ասել է Ջոնսոնը: Զեկույցում նշվում է, որ կիբերանվտանգության ոլորտում Լոնդոնի և Թբիլիսիի հարաբերությունները թևակոխում են զարգացման «նոր փուլ»: 

Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, 2018 թվականից Միացյալ Թագավորության Կիբերանվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցները սերտորեն համագործակցում են իրենց վրացի գործընկերների հետ՝ ներառյալ կիբերտարածությունում սպառնալիքները ետ մղելու նոր պրակտիկաների վերապատրաստում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: