Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է, սահմանային վերահսկողություն լինելու է. Արմեն Գրիգորյան
Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ բացառվում է։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` մեկնաբանելով Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները, փոխանցում է Sputnik Արմենիան։
«Միջանցք ՀՀ տարածքում բացառվում է։ Սահմանային վերահսկողություն լինելու է»,– ասաց նա։
Գրիգորյանի խոսքով` այս պահին քննարկվում է սահմանային վերահսկողության տարբերակների հարցը։
«Հնարավոր է` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի հեշտացված տարբերակ լինի։ Օրինակ` այսպես կոչված aplication-ի լրացման միջոցով ավելի պարզեցված գործընթաց տեղի ունենա։ Բայց ամբողջական սահմանային վերահսկողություն լինելու է»,– ընդգծեց ԱԽ քարտուղարը։
Ըստ Գրիգորյանի` ճանապարհների բացման պարագայում ադրբեջանական ավտոմեքենաների նկատմամբ նաև միանշանակ կիրառվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տարբեր հարկատեսակներ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ դրանց արձագանքել է ոչ միայն պաշտոնական Երևանը, այլև Մոսկվան ու Բրյուսելը։
«Կարծում եմ` բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,– ասաց Գրիգորյանը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 2,06 կմ/ժ
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 2,06 կմ/ժ
29 C°
29° 17°
27.04.2024
29° 16°
28.04.2024
Հարցում