«Ոչ միայն Հայաստանը, այլեւ աշխարհի հայերը հպարտ են ձեզնով». SADA-ի ղեկավարը տեսաուղերձ է հղել բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականին (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր, Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ի նախագահ Թոնի Սաֆոյանը տեսաուղերձ է հղել հավաքականին՝ շնորհավորելով Մալթայում անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթանակի կապակցությամբ, փոխանցում է bfa.am-ը։
Հայաստանի հավաքականը հուլիսի 3-ին եզրափակչում 84։68 հաշվով պարտության մատնելով Մալթայի թիմին՝ նվաճեց չեմպիոնի գավաթը: NBA-ում 30 տարվա փորձով Ռեքս Քալամյանի գլխավորած հավաքականը հաղթել էր նաև Անդորրայի, Ջիբրալթարի և Սան Մարինոյի թիմերին: Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը, որը մեր հավաքականի ավագ Անդրե Սփայթ Մկրտչյանի հետ միասին ընդգրկվել է մրցաշարի լավագույն հնգյակում։
«Ուզում եմ շնորհավորել բասկետբոլի Հայաստանի հավաքականին՝ FIBA-ի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթելու եւ ոսկին նվաճելու կապակցությամբ։ Շատ շնորհակալ եմ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային, մարզիչ Ռեքսին, Անդրեին եւ Քրիսին՝ լավագույն խաղացողի տիտղոսը նվաճելու համար: Հաճելի էր լինել այս ճանապարհի մի մասը։ Սա մեծ պատիվ էր, դուք ստիպեցիք ինձ եւ SADA-ում մեզ բոլորիս՝ հպարտություն զգալ։ Ոչ միայն Հայաստանը, այլեւ աշխարհի հայերը հպարտ են ձեզնով: Դուք ոգեշնչման աղբյուր եք հազարավոր երեխաների համար: Սա միայն սկիզբն է Հայաստանի բասկետբոլի համար»,- իր տեսաուղերձում նշել է SADA-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Թոնի Սաֆոյանը:
«Այս հաջողությունը հնարավոր չէր լինի առանց SADA-ի աջակցության։ Ինչպես գիտեք, Երևանում մեծ հաջողությամբ կայացավ SADA Cup մրցաշարը, և գավաթի խաղարկությունը մեծ արձագանք ստացավ։ Այս պահին մտածում ենք նման մրցաշարն ավանդական դարձնելու ուղղությամբ և ցանկանում ենք ավելի մեծ թվով մրցակիցների ընդգրկել։ Շուտով մեր գլխավոր հովանավոր SADA-ի հետ կքննարկենք՝ ինչ ֆորմատով է հնարավոր մյուս տարի անցկացնել նմանատիպ մրցաշար»,- նշել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և SADA-ն այս տարի ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ բասկետբոլի ազգային հավաքականի առաջխաղացման և Հայաստանում բասկետբոլի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատելու նպատակով: FIBA-ի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում առաջին տեղը նվաճելուց առաջ Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն էր զբացեղրել հունիսի 23-26-ին Երևանում երբևէ անցկացված առաջին «SADA Cup» միջազգային մրցաշարում, որին մասնակցել են նաև թիմեր Սիրիայից, Իրանից և ԱՄՆ-ից։
այլ նյութեր այս թեմայով
- Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մուշեղ Մկրտչյանը եզրափակչում է, Հայկ Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար Ազատ ոճային ըմբիշ, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական...
- Ծանրորդ Վալերիկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն և ռեկորդակիր Լեհաստանում ավարտին է մոտենում Եվրոպայի ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում...
- Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն, Ժորա Գրիգորյանը՝ պատանիների փոխչեմպիոն Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը երկու ռեկորդ...
- Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի. Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին Նախարարի հետ հանդիպման ընթացքում շախմատիստները պատմել են իրենց տպավորությունների, խաղերի ընթացքի, լարված ու...
- Հայաստանի շախմատի հավաքականները ժամանել են հայրենիք Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները վերադարձել են Հնդկաստանի Չեննայ քաղաքից, որտեղ մասնակցում...
-
22:08
Արցախում հայտարարվել է սուգ
-
20:49
Մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, նախնական տվյալներով, 4 տոննա պայթուցիկ է եղել․ ԱԻ նախարար
-
19:52
Հայաստանում սուգ է հայտարարվել
-
19:00
«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են
-
18:58
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին
-
18:05
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
-
18:03
Իրանը «Բանակ-2022»-ին երեք անօդաչու է ցուցադրել
-
17:22
Մեր մտքերն ու աղոթքները Երևանում զոհվածների ընտանիքների հետ են. Ղարիբաշվիլի
-
16:16
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:48
Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերսկսվել է
-
15:13
Արևմուտքի երկրները փորձում են պահպանել «իրենց ձեռքից գնացող հեգեմոնիան». Պուտին
-
14:33
Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»- ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
-
14:15
Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մուշեղ Մկրտչյանը եզրափակչում է, Հայկ Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
-
13:50
Սերբիայի նախագահը Երևանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին
-
13:27
«Զվարթնոց» օդանավակայանում ու մետրոյի որոշ կայարաններում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել. ԱԻՆ
-
13:12
Ալբանիայի ԱԳՆ-ն ցավակցել է Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ
-
11:38
Պայթյունի հետևանքով մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է
-
11:10
Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են. պայթուցիկ սարքերի մասին ահազանգ է ստացվել
-
08:34
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի
-
21:54
Զապորոժիեի ավելի քան 30 հազար բնակիչ դիմել է ռուսական անձնագիր ստանալու համար
օրվա
շաբաթվա
ամսվա
-
16:54
Տնտեսությունը կախված է հանքարդյունաբերությունից
-
21:25
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Մադագասկարի թիմին՝ 4:0
-
00:45
Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ
-
10:28
Մոսկվան չի տեսել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երևանի առաջարկները․ Լավրով
-
10:51
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊՆ
-
11:00
Խաղաղապահների գործունեության վերաբերյալ առաջարկները հայկական կողմը ՌԴ ղեկավարությանն է փոխանցել 2021 թվականին․ ՀՀ ԱԳՆ
-
08:12
Ադրբեջանի ԶՈՒ-երը հրաձգային զենքից կրակ են բացել ԼՂ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ
-
14:08
Սեպտեմբերի 2-ին հրավիրում ենք համահայկական հանրահավաք․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման անելիքները
-
11:57
Կան բոլոր հնարավորությունները փրկելու Արցախը․ Դավիթ Բաբայան
-
08:28
Ճանապարհի փակվելուց հետո ժամանակավորապես գրունտային հատվածով կփորձենք միանալ Հայաստան տանող մայրուղուն․ Հայկ Խանումյան
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 1,03 կմ/ժ