ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 405.93 դրամ +0,93 EUR - 394.24 դրամ +0,24 RUB - 7.12 դրամ +0,12 GBP - 439.58 դրամ +0,58
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

14 պատգամավորի մանդատներից զրկելու հարցն է քննարկվելու․ Արթուր Հովհաննիսյան

Ազգային ժողովի խորհուրդը քննարկելու է 14 ընդդիմադիր պատգամավորի մանդատներից զրկելու հարցը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` երեկ խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել էր 33 պատգամավորի մանդատից զրկելու նախագիծ, որը կարճ ժամանակ անց հեռացվեց։

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը հեռացվել է տեխնիկական խնդիրների պատճառով։ ԱԺ խորհրդի նիստը նախատեսվում է գումարել առաջիկա օրերի ընթացքում։

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները մանդատներից զրկվում են նիստերին մեկ կիսամյակ բացակայելու պատճառով։ Նրանք մայիսից սկսած դադարեցրել էին մասնակցությունը խորհրդարանական աշխատանքերին, փողոցում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ՔՊ խմբակցությունը դեռ որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու խորհրդի նիստում` դիմել ՍԴ, թե` ոչ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 1,54 կմ/ժ
27 C°
 
28°  16° 
01.10.2022
27°  16° 
02.10.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: