ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.05 դրամ -0,24 EUR - 411.29 դրամ -0,05 RUB - 6.53 դրամ -0,02 GBP - 478.17 դրամ -0,53
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ֆորումը հիմք կծառայի հետագա համագործակցության համար

www.kt.kz

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Կենտրոնական Ասիայի մի քանի երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լիաոնինգ նահանգի Ժողովրդական կառավարության կազմակերպած ֆորումի հիմնական նպատակն էր  բարիդրացիությանբարեկամության և համագործակցության առկա հիմքերն ամրացնելը և համագործակցության շարունակականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆորումին մասնակցեցին Կենտրոնական Ասիայի հինգ երկրների` Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի,  Ուզբեկստանի, ինչպես նաև Չինաստանի դիվանագիտական և այլ ոլորտների ներկայացուցիչներ, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը: Ֆորումին մասնակցում էին նաև հասարակական և տնտեսական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ֆորումն անցկացվեց  Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում:

Ֆորումի ընթացքում քննարկումների հիմնական ուղղություններն էին գյուղատնտեսությունը, կրթական ոլորտը, գենդերային հավասարությունը և թվային էկոնոմիական:

Չինաստանը և Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ` Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը տնտեսական երկարամյա համագործակցություն ունեն, որի հիմքերը դրվել են 30 տարի առաջ` դիվանագիտական կապերի հաստատմամբ:

Ֆորումի ընթացքում անդրադարձ եղավ նաև կորոնավիրուսի պանդեմիային:  Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ներկայացուցիչներն այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծեցին Չինաստանի մեծ ներդրումը համավարակի դեմ պայքարի և դրա հետևանքների հաղթահարման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 75%
Քամի՝ 0,51 կմ/ժ
5 C°
 
11°   
29.11.2022
10°   
30.11.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։