ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի հավերժությունն ապահովի. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցած «Հայկյան-2021» մրցանակաբաշխությանը:

Մրցանակաբաշխությանը Սերժ Սարգսյանն ելույթ է ունեցել.

«Նախ ուզում եմ մեկ անգամ ևս ողջունել այստեղ հավաքված մեր գործընկերներին, նաև շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին ու մրցանակակիրներին այս միջավայրը ստեղծելու համար:

Կարծում եմ, որ շատ կարևոր է ավանդույթի շարունակությունը: Իմ խորին համոզմամբ, ստեղծող, ստեղծագործող, պայքարող մարդիկ` իրական պայքարողները, իրական ստեղծագործողները, երբեք դա չեն անում այն ակնկալիքով, որ երբևէ իրենք մրցանակ ստանան կամ էլ իրենց գործն ի ցույց կդրվի ուրիշներին: Նրանք դա անում են իրենց հոգու կանչով և, ցավոք սրտի, շատ հաճախ անում են նաև անձնազոհության գնով:

Այսօր ունեցանք այդպիսի օրինակ՝ Արմեն Գրիգորյանը. ես տեղյակ եմ իր անմիջական փաստաբաններից, որ կատեգորիկ հրաժարվում էր դիմել այս իշխանություններին, որպեսզի առողջական վիճակով պայմանավորված՝ փոխվի իր խափանման միջոցը: Այո, ուներ որոշակի առողջական պրոբլեմներ, բայց պետք է նաև փաստեմ, որ այդ առողջական պրոբլեմները չեն հանդիսացել այսօրվա իր հավերժություն գնալու պատճառը: Մասնագետների առաջին արձագանքներն էին, որ նա մահացել է սրտի կաթվածից, ինչպես ասում են՝ обширный инфаркт-ից: Նա երբեք սրտի համար որևէ բժշկի չէր դիմել:

Ես  բազմաթիվ մրցանակաբաշխությունների եմ մասնակցել և արձանագրել եմ, որ այս մրցանակաբաշխությունը նպատակ ուներ ի հայտ բերել, ի ցույց դնել հանրությանը այն աշխատանքները, այն ավանդը, որ ունեցել են մարդիկ մեր ազգային արժեքները պահելու, պահպանելու և ավելացնելու գործում: Բայց ես տեսնում եմ, որ մրցանակակիրների մեջ  նաև կան մարդիկ, ովքեր զբաղված են այն մարտահրավերներով, որ ունեն մեր ազգային արժեքները, և պայքարում են դրա ուղղությամբ: Սա շատ կարևոր հանգամանք է, եթե նայենք մեր շուրջը և տեսնենք, թե ինչ է կատարվում:

Ես վստահ եմ, որ սա ժամանակավոր երևույթ է մեր ազգի, մեր հասարակության կյանքում: Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ են եղել այսպիսի իրավիճակներ՝ այնքան, որ նույնիսկ շատերին, չգիտեմ ասեմ՝ գայթակղությա՞ն, թե՞ փաստերի պարտադրանքով, փորձում են հիասթափեցնել մեր ժողովրդից, փորձում են տարբեր-տարբեր ծայրահեղությունների գիրկը գցել:

Ես չգիտեմ մի ժողովուրդ, որ առանց պետականության երկար ժամանակ դիմացել է: Երևի մենք եզակիներից ենք:

Այո, կարելի է տարբեր օրինակներ բերել, բայց, որպես ժողովուրդ, նրանք չեն կարող լիարժեք համարել, որ իրենց ազգային առաջնահերթություններն իրականացվում են:

Պետությունը նրա համար է, որպեսզի այդ առաջնահերթություններն իրականացնի: Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի հավերժությունն ապահովի: Պետությունը նրա համար է, որպեսզի ժողովրդի անվտանգությունն ապահովի: Եթե պետությունն ի վիճակի չէ սա անելու, ուղղակի դա ողբերգություն է այդ ժողովրդի համար:

Ես խորապես համոզված եմ, որ բազմաթիվ արժանի մարդիկ, բազմաթիվ արժանի գործեր այս լսարանում ներկայացված չեն, բայց միևնույն ժամանակ, ես շատ լավ հասկանում եմ, որ մի միջոցառումով կամ մի մրցանակաբաշխությամբ անհնար է ամբողջն ընդգրկել, և այս առումով, իհարկե, իմ ցանկությունն է, և ես իմ աջակցությունն եմ հայտնում «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որպեսզի այն լինի հավերժ, անցկացվի ամեն տարի, և որպեսզի մենք կարողանանք մեր ուժերի  ներածին չափով խրախուսել և այդպիսով մեր շնորհակալությունը հայտնել այդ մարդկանց:

Շատ շնորհակալ եմ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: