ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

FTX Road to Miami-ն՝ Լևոն Արոնյանի հաղթանակով

Chessfed.am

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը նվաճեց արագ շախմատի FTX Road to Miami օնլայն մրցաշարի հաղթողի կոչումը, փոխանցում է News.am։

Եզրափակիչում նա մրցեց չինացի Յի Վեյի հետ և երկու սեթում էլ հասավ հաղթանակի։

Եզրափակիչի երկրորդ օրը Լևոն Արոնյանը երեք պարտիայում տարավ երկու հաղթանակ, մեկ ոչ ոքի։

Հուլիսի 16-ին անցկացված առաջին սեթում Լևոն Արոնյանն առավելության էր հասել 4 պարտիայում՝ 2,5:1,5: Երեք ոչ ոքիից հետո Արոնյանը չորրորդ պարտիայում հասել էր հաղթանակի։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Արոնյանը հաղթել էր լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային՝ 3:1:

Յի Վեյը 2,5:0,5 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Ռիչարդ Ռապորտին։

FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն էր, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար էր։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    08.10.2024
       
    09.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: